Մեգան Մարքլը և արքայազն Հարին կիսվել են իրենց երեխաների հազվագյուտ լուսանկարով
Netflix հարթակում «Հարրի և Մեգան» վավերագրական սերիալի նոր թրեյլերում Սասեքսի դուքսն ու դքսուհին կիսվել են ընտանեկան նոր լուսանկարով՝ ցույց տալով երեխաներին՝ Արչիին և Լիլիբեթին։ Այս մասին հայտնում է People-ը։
Մեգան Մարքլը և արքայազն Հարին շարունակում են գովազդել իրենց վավերագրական սերիալը, որի նոր դրվագը կցուցադրվի Netflix-ով դեկտեմբերի 15-ին:
Սասեքսի դուքսն ու դքսուհին նոր թրեյլերում կիսվել են իրենց երեխաների հետ հազվագյուտ ընտանեկան լուսանկարով։ Սև ու սպիտակ լուսանկարում արքայազն Հարին իր ուսերին է նստեցրել դստերը՝ Լիլիբեթին, իսկ Մեգան Մարքլը գրկել է որդուն՝ Արչիին։ Լուսանկարն արվել է Կալիֆոռնիայի Մոնտեսիտո քաղաքում գտնվող զույգի տան բակում, որտեղ ամուսինները տեղափոխվել են 2020 թվականին՝ թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների լիազորություններից հրաժարվելուց հետո:
Մեգանն ու Հարրին ամեն ինչ անում են իրենց երեխաներին հանրության աչքից հեռու պահելու համար: Զույգի երկրպագուները Լիլիբեթին տեսել են ընդամենը երեք նկարում:

![Harry & Meghan | Official Trailer 2 | Netflix](https://people.com/thmb/Mw1MgOPXHjSCrGeF-8TApIHv0Og=/1500x0/filters:no_upscale():max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2):format(webp)/harry-meghan-trailer-2-netflix-121222-5-tout-7d01dab6578a400786c8a3b513425247.jpg)
![Harry & Meghan | Official Trailer 2 | Netflix](https://people.com/thmb/Z5ZtsSi77zw-MPS2inf53n7_wVU=/1500x0/filters:no_upscale():max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2):format(webp)/harry-meghan-trailer-2-netflix-121222-1-tout-513d5263c2dd47b1acd6ff4d01ee03bd.jpg)
Մեգան Մարքլը և արքայազն Հարին շարունակում են գովազդել իրենց վավերագրական սերիալը, որի նոր դրվագը կցուցադրվի Netflix-ով դեկտեմբերի 15-ին:
Սասեքսի դուքսն ու դքսուհին նոր թրեյլերում կիսվել են իրենց երեխաների հետ հազվագյուտ ընտանեկան լուսանկարով։ Սև ու սպիտակ լուսանկարում արքայազն Հարին իր ուսերին է նստեցրել դստերը՝ Լիլիբեթին, իսկ Մեգան Մարքլը գրկել է որդուն՝ Արչիին։ Լուսանկարն արվել է Կալիֆոռնիայի Մոնտեսիտո քաղաքում գտնվող զույգի տան բակում, որտեղ ամուսինները տեղափոխվել են 2020 թվականին՝ թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների լիազորություններից հրաժարվելուց հետո:
Մեգանն ու Հարրին ամեն ինչ անում են իրենց երեխաներին հանրության աչքից հեռու պահելու համար: Զույգի երկրպագուները Լիլիբեթին տեսել են ընդամենը երեք նկարում:
Աղբյուրը՝ tert.am