Քաղաքական

13.12.2022 14:54

Արցախցի փոքրիկ պարուհիները խմբով չեն կարողացել անցնել Լաչինի միջանցքը (տեսանյութ)

Արցախցի փոքրիկ պարուհիները խմբով չեն կարողացել անցնել Լաչինի միջանցքը (տեսանյութ)

Արցախի «Ասպարեզ» պարային համույթը Վրաստանում պարի միջազգային փառատոնից 4 գլխավոր մրցանակներով վերադարձել է ու չի հասել տուն։ Պատանի արցախցիների հաղթանակը տոնելու համար գեղեցիկ միջոցառում է պլանավորված եղել Ստեփանակերտում, բայց այն չեղարկվել է՝ Գորիս–Արցախ մայրուղին ադրբեջանցիների զավթելու և Արցախն ամբողջովին միչ այս պահը բլոկադայի մեջ պահելու պատճառով։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում պատմեցին արցախցի փոքրիկ պարուհիները՝ վստահեցնելով, որ խուճապի չեն մատնվել և հավատում են որ ազերիների հերթական պրովոկացիան է սա, ժամանակավոր բնույթ է կրելու։

Ասպարեզ համութի 13 սաները, իրենց պարուսույց Լառա Ավանեսյանի ու մյուս պատասխանատուների հետ, երեկ մինչև ուշ երեկո ցրտին մնացել են դրսում, միջպետական ճանապարհին մի քանի տասնյակ մեքենաներով արցախցի ուղևորները մութն ընկելուն պես հրկադրված վերադարձել են Գորիս։ Գորիսի խոշորացված համայնքի ղեկավարչ Առուշ Առուշանյանը նրանց տեղավորել է հյուրանոցներում։ Նշենք, մինչ այս պահը Արցախը շրջափակման մեջ է, ազերիները չեն նահանջել իսկ ճանապարհներին մնացած արցախցիները այդ թվում Ասպարեզ համույթի սաները անժամկետ տեղավորվել են Գորիսում ու սպասում են խնդրի կարգավորմանը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։