Քաղաքական

13.12.2022 10:02


Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. Հայաստանից Արցախ գնացող քաղաքացիները գիշերել են Գորիսում

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. Հայաստանից Արցախ գնացող քաղաքացիները գիշերել են Գորիսում

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարությունից։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։

Այս խորագրի վերջին նյութերը