Աշխարհ

23.09.2011 09:34


Թուրքիան փակել է իր օդային տարածությունը Սիրիայի ինքնաթիռների համար և հայտարարել պաշտոնական կապերի խզման մասին

Թուրքիան փակել է իր օդային տարածությունը Սիրիայի ինքնաթիռների համար և հայտարարել պաշտոնական կապերի խզման մասին

Թուրքական «Հյուրիեթ»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը արգելել է սիրիական ինքնաթիռներին թռիչքներ կատարել Թուրքիայի օդային  տարածքով։ Արգելքը, սակայն, տարածվում է ռազմական ինքնաթիռներին և ռազմամթերք տեղափոխող օդուժին։

Այս որոշումը կայացվել է ՄԱԿ–ի վեհաժողովի շրջանակներում կայացած Էրդողան–Օբամա հանդիպումից անմիջապես հետո։ Էրդողանը նաև հայտարարել է «սիրիական վարչակարգի հետ բոլոր պաշտոնական կապերի խզման» մասին։

Ավելի վաղ Էրդողանը սպառնում էր Սիրիային  պատժամիջոցներով, եթե Ասադը վերջ չտար բռնություն կիրառել ընդդիմության կազմակերպած ցույցերի նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը