Քաղաքական

12.12.2022 18:33


Ադրբեջանցիները հայտնվել են շրջափակման մեջ

Ադրբեջանցիները հայտնվել են շրջափակման մեջ

Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստներն» այսօր Շուշիի անցակետից ներխուժել են ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի և փակել կենսական նշանակություն ունեցող միակ ճանապարհը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ։

«Հրապարակի» տեղեկություններով, ռուսական խաղաղապահ ուժերը, ի պատասխան ադրբեջանցի սադրիչների գործողություններին, երկկողմ փակել են ճանապարհը։

Նրանք Շուշիից Աղավնո, Բերձոր կամ Սուս բնակավայրեր չեն կարող այժմ գնալ եւ այնտեղ անցածներն էլ հետ չեն կարողանում գնալ՝ ճանապարհը երկկողմ փակ է։ Ադրբեջանցիները նույնիսկ Արցախի այդ շրջանի օկուպացված տարածքների իրենց դիրքեր չեն կարող գնալ, իսկ Լաչինի ձորում տեղակայված դիպուկահարներն ու ադրչբեջանցի զինծառայողները փաստացի հայտնվել են ռուս խաղաղապահ ուժերի կողմից շրջափակման մեջ։

Հիշեցնենք, որ այս պահին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է փակ մնալ, իսկ ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները», որոնց մեջ կան ներկա ու նախկին զինվորականներ, սպառնում են հացադուլով։

Այս խորագրի վերջին նյութերը