Այսօր առավոտից լուրեր տարածվեցին, որ ադրբեջանցի «բնապահպանները» բնապահպանական մտահոգությունների անվան տակ կրկին փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ ու վրաններ են տեղադրում: Իբր թե Կաշենի ու Դրմբոնի հանքավայրերը սպառնում են բնությանը:
Մի խոսքով, ամեն ինչ Ամուլսարի սցենարով: Նույնիսկ ակամայից ներքևի նկարում ամբոխի մեջ սկսեցինք փնտրել Լևոն Գալստյանին, Թեհմինե Ենոքյանին, Անի Խաչատրյանին ու Շիրակ Բունիաթյանին:
Թե Ամուլսարի, թե Կաշենի ու Դրմբոնի պարագայում թիրախում Հայաստանի ու Արցախի տնտեսություններն են: Բեմադրված երկու կրկեսների գլխավոր դերակատարներն էլ «բնապահպանները» են, սցենարը նույնն է, իսկ սցենարի հեղինակն ու գլխավոր պատվիրատուն` Ալիևը:
Ամեն ինչ Ամուլսարի սցենարով

Ամուլսարի հանք-նախաձեռնող խումբ ֆեյսբուքյան էջից