Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում. հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին
Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ:
Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները՝ Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին:
Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ: Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ:
Բանակցություններն առայժմ շարունակվում են:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։