Օգտվելով Փաշինյանի նման պահվածքից՝ Ադրբեջանը փորձում է վերահսկողությունը Լաչինի միջանցքի վրա կիսել Մոսկվայի հետ
Արդեն երկրորդ անգամ է, ինչ Ադրբեջանը փորձում է, այսպես կոչված «էկոլոգիական» խաղաթուղթն օգտագործելով, Լաչինի միջանցքի վրա իր վերահսկողությունը հաստատել: Ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի, Բաքուն պարտավորվել էր Հայաստանի և Արցախի միջև ապահովել ազատ միջանցք, որը սակայն այսօր ուզում է ինքը վերահսկել: Նպատակը նույնպես հայտնի է՝ ստիպել Արցախի հայերին լքել սեփական Հայրենիքը և այդ միջանցքը դարձնել «արտագաղթի» միջանցք:
Երկու տարվա ընթացքում ադրբեջանցիների նպատակները չիրականացան և արցախցիները չեն լքում իրենց Հայրենիքը: Ահա, թե ինչու է Բաքուն որոշել օգտագործել պահեստային երկու խաղաթուղթ՝ անվտանգային և տնտեսականը: Բաքուն պահանջում է, որպեսզի Արցախում չլինեն ոչ մի տեսակի զինված զորամիավորներ, իսկ եղածները համարում ՀՀ զինված ուժերի մաս, որը պահանջում է դուրս բերել տարածաշրջանից: Մյուս խաղաղթուղթը տնտեսականն է, եթե արցախցիները չկարողանան նորմալ տնտեսական կյանքը վերականգնել, ապա ինքնաբերաբար կհեռանան Արցախից: Ահա, հենց այս երկու ուղությամբ էլ գործում են ադրբեջանցիները: Պարզ է, եթե հայկական կողմը կամ կողմերը ոչինչ չձեռնարկեն, կամ իրենց քայլերը ձևական բնույթ կրեն, ապա ադրբեջանցիները կհասնեն իրենց նպատակին, դրանից բխող ողբերգական հետևանքներով:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ zham.am