Քաղաքական

12.12.2022 16:41


Վաղը ուշ կլինի․ Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը

Վաղը ուշ կլինի․ Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ադրբեջանցի՝ իբր բնապահպան-ակտիվիստների կողմից Հայաստանը Արցախին կապող մայրուղին փակելու կապակցությամբ: Հայտարարությունում ասվում է.

«Այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ադրբեջանական կողմը 2-րդ անգամ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին: Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ.

Փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո:

Վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը:

Ստուգել մեր զգոնությունը, եթե բացակայում է ՝ հայաթափել Արցախը:

Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի:

Այս խորագրի վերջին նյութերը