«Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը
Ապրիլի 24-ին համայն աշխարհի առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ միասին 94-րդ անգամ կխոնարհվի 20-րդ դարասկզբին Թուրքիայի պետության իրականացրած Հայոց Մեծ Եղեռնի, Հայրենասպանության եւ Հայրենազրկման անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Մարդկության եւ մարդկայնության դեմ 20-րդ դարի առաջին հանցագործության օր առաջ ճանաչումը եւ դրա հետեւանքների վերացումը կարեւորագույն գործոնն է ապագայում որեւէ տեղ եւ երբեւիցե նման եղերագործության թույլ չտալու առումով:
Այս հեռանկարի սպասման խորապատկերին, «Ժառանգություն» կուսակցությունը վրդովմունքով ընդունեց Հայոց Ցեղասպանության տարելիցի եւ դրա միջազգային ճանաչման վճռորոշ ալիքի նախաշեմին' ս.թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների եւ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության ստորագրումը:
«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ համատեղ հայտարարության մեջ հիշատակված «շոշափելի առաջընթացը» եւ «փոխադարձ ըմբռնումը» կողմերի միջեւ չէ որ տեղի է ունեցել, քանի որ նման կնճռոտ եւ ցավագին հարցերի լուծման ճանապարհին կողմեր ասելով մենք հասկանում ենք միայն երկու երկրների հասարակությունները, ինչպես նաեւ Ցեղասպանության զոհերի' աշխարհով մեկ սփռված իրավահաջորդներին: Հայաստանի իշխանությունները չունեին նման հայտարարություն ստորագրելու ո'չ հանրային լիազորում եւ ո'չ էլ վստահության քվե, եւ ըստ էության, գաղտնիության սկզբունքի չարաշահմամբ հարվածի տակ են դրել հայ ազգային շահերը:
Երկու երկրների հասարակություններից գաղտնի պայմաններում բանակցող «երկու կողմերի» ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների «առաջընթացի» վերաբերյալ վստահաբար չեն արտահացոլում առնվազն հայ հասարակության ընկալումները: «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է պնդել, որ Թուրքիայի հետ այս վճռորոշ պահին նման «փոխըմբռնում» պարունակող համատեղ հայտարարություն կարելի կլիներ ստորագրել միայն այն դեպքում, եթե վերջինս որպես վստահության ամրապնդման քայլեր.
զղջար սեփական պատմության արյունոտ էջերի համար, ինչպես սկսել են դա անել բազմաթիվ առաջադեմ թուրք քաղաքացիներ,
արժանապատվորեն կրեր Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը, վերացներ հայրենասպանության ու հայրենազրկման հետեւանքները,
վերջ դներ ուրացման եւ ուժի քաղաքականությանը,
առանց նախապայմանների հաստատեր դիվանագիտական հարաբերություններ,
վերացներ Հայաստանի սահմանային շրջափակումը,
որդեգրեր համալիր օրակարգ, որը ներառեր անցյալի ու ներկայի բաժանարար բոլոր հարցերը:
Թուրքիայի կողմից այս քայլերի բացակայության, ավելին' Թուրքիայի վարչապետ Էրդողանի' Հայաստանին բռնազավթող ճանաչելու սպառնալիքի պայմաններում Հայաստանի նման դիրքորոշումը անդառնալի կորուստների կարող է բերել Հայաստանին' ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, որի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է նախորդ եւ դրա շարունակությունը հանդիսացող գործող նախագահությունը եւ նրա իշխանությանը մասնակից քաղաքական ուժերի վրա:
«Ժառանգություն» կուսակցությունը գործող իշխանություններից պահանջում է անհապաղ գաղտնազերծել եւ երկու երկրների հասարակություններին ներկայացնել «Ճանապարհային քարտեզի» եւ «երկու երկրների հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի» դրույթները:
«Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը
Ապրիլի 24-ին համայն աշխարհի առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ միասին 94-րդ անգամ կխոնարհվի 20-րդ դարասկզբին Թուրքիայի պետության իրականացրած Հայոց Մեծ Եղեռնի, Հայրենասպանության եւ Հայրենազրկման անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Մարդկության եւ մարդկայնության դեմ 20-րդ դարի առաջին հանցագործության օր առաջ ճանաչումը եւ դրա հետեւանքների վերացումը կարեւորագույն գործոնն է ապագայում որեւէ տեղ եւ երբեւիցե նման եղերագործության թույլ չտալու առումով:
Այս հեռանկարի սպասման խորապատկերին, «Ժառանգություն» կուսակցությունը վրդովմունքով ընդունեց Հայոց Ցեղասպանության տարելիցի եւ դրա միջազգային ճանաչման վճռորոշ ալիքի նախաշեմին' ս.թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների եւ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության ստորագրումը:
«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ համատեղ հայտարարության մեջ հիշատակված «շոշափելի առաջընթացը» եւ «փոխադարձ ըմբռնումը» կողմերի միջեւ չէ որ տեղի է ունեցել, քանի որ նման կնճռոտ եւ ցավագին հարցերի լուծման ճանապարհին կողմեր ասելով մենք հասկանում ենք միայն երկու երկրների հասարակությունները, ինչպես նաեւ Ցեղասպանության զոհերի' աշխարհով մեկ սփռված իրավահաջորդներին: Հայաստանի իշխանությունները չունեին նման հայտարարություն ստորագրելու ո'չ հանրային լիազորում եւ ո'չ էլ վստահության քվե, եւ ըստ էության, գաղտնիության սկզբունքի չարաշահմամբ հարվածի տակ են դրել հայ ազգային շահերը:
Երկու երկրների հասարակություններից գաղտնի պայմաններում բանակցող «երկու կողմերի» ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների «առաջընթացի» վերաբերյալ վստահաբար չեն արտահացոլում առնվազն հայ հասարակության ընկալումները: «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է պնդել, որ Թուրքիայի հետ այս վճռորոշ պահին նման «փոխըմբռնում» պարունակող համատեղ հայտարարություն կարելի կլիներ ստորագրել միայն այն դեպքում, եթե վերջինս որպես վստահության ամրապնդման քայլեր.
Թուրքիայի կողմից այս քայլերի բացակայության, ավելին' Թուրքիայի վարչապետ Էրդողանի' Հայաստանին բռնազավթող ճանաչելու սպառնալիքի պայմաններում Հայաստանի նման դիրքորոշումը անդառնալի կորուստների կարող է բերել Հայաստանին' ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, որի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է նախորդ եւ դրա շարունակությունը հանդիսացող գործող նախագահությունը եւ նրա իշխանությանը մասնակից քաղաքական ուժերի վրա:
«Ժառանգություն» կուսակցությունը գործող իշխանություններից պահանջում է անհապաղ գաղտնազերծել եւ երկու երկրների հասարակություններին ներկայացնել «Ճանապարհային քարտեզի» եւ «երկու երկրների հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի» դրույթները:
23 ապրիլի 2009թ., ք.Երեւան