Քաղաքական

10.12.2022 14:16


ՀՀ քաղաքացինե՞րն են կույր, թե՞ Ռուբեն Ռուբինյանը (տեսանյութ)

ՀՀ քաղաքացինե՞րն են կույր, թե՞ Ռուբեն Ռուբինյանը (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցը քննարկելիս ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչ կարիք կա քննարկել, թե ոստիկանական վայրագությունները երբ են եղել, այս երկրի քաղաքացիները կույր չեն, այն ժամանակ տեսել են, որ կար, հիմա տեսնում են, որ չկա»:

Հիշեցնենք, որ «Դիմադրության շարժման» ամբողջ ընթացքում ոստիկանները աչքի են ընկել անհամաչափ ուժի կիրառմամբ, բռնություն են գործադրել, մարմնական վնասվածքներ հասցրել, խախտել ցուցարարների իրավունքները: Իսկ կառավարական առանձնատան մոտ էլ տեղի ունեցած բախումներից միանգամից մի քանի տասնյակ քաղաքացի էր դիմել հիվանդանոց, որովհետև ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին կիրառել, մահակներով քաղաքացիների էին ծեծել:

yerevan.today-ը ներկայացնում է տեսանյութը:

Հիշեցնենք նաև, որ մյուս ՔՊ-ական Հակոբ Արշակյանն էլ պնդում էր, որ Փաշինյանն իր քարոզարշավի ժամանակ ոչ հայհոյել է, ոչ էլ բնության կոչեր արել:

Հակոբ Արշակյանին հերքող տեսանյութը՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը