Քաղաքական

10.12.2022 13:27

Արևմուտքը համառորեն սեպ է խրում Մոսկվայի և Երևանի համագործակցության ձևաչափի մեջ. Գոնչար

Արևմուտքը համառորեն սեպ է խրում Մոսկվայի և Երևանի համագործակցության ձևաչափի մեջ. Գոնչար

Արևմուտքի երկրները համառորեն ձգտում են սեպ խրել Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության ձևաչափերի մեջ։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Որքան էլ Բրյուսելում և Վաշինգտոնում փորձեն այլ բան ներկայացնել, մեկ է` դրա հետևում կանգնած է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ցանկությունը, ոչ թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը իրապես և անկեղծորեն օգնելու մտադրությունը։ Հատկանշական է, որ Վաշինգտոնում և Բրյուսելում վախենում են անգամ դրական առումով հիշատակել Ռուսաստանին և ընդունել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար եռակողմ պայմանավորվածությունների առանցքային նշանակությունը»,–ասել է նա։

Գոնչարի խոսքով` Ռուսաստանն այդ համատեքստում է ընկալում նաև Հայաստանում ԵՄ ժամանակավոր մոնիտորինգային առաքելության գործունեությունը, ինչպես նաև ԵԱՀԿ առաքելությանը տարածաշրջան ուղարկելու փորձերը` շրջանցելով կոնսենսուսի կանոնը։ Գոնչարը նշել է, որ հենց ՌԴ խաղաղապահների հրամանատարության ջանքերի շնորհիվ է սեպտեմբերին հաջողվել կասեցնել հայ–ադրբեջանական սահմանին արձանագրված լարվածության սրացումը։

«Հայկական կողմի խնդրանքով ՀԱՊԿ–ի գծով նույնպես օպերատիվ քայլեր էին ձեռնարկվել` ներառյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) արտահերթ նստաշրջանի գումարումը, կազմակերպության գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի գործուղումը` իրավիճակը տեղում գնահատելու համար, Հայաստանի սահմանամերձ շրջաններ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության ուղարկման մշակումը։ Սահմանին տիրող իրավիճակը մանրամասն քննարկվել է ՀԱՊԿ ՀԱԽ ամենամյա նիստի ժամանակ (նոյեմբերի 23-ին Երևանում)»,–հավելել է նա։

Գոնչարը շեշտել է, որ հայկական կողմի շահագրգռվածության դեպքում տարածաշրջան ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ անհրաժեշտ որոշումները նույնպես օպերատիվ կերպով կընդունվեն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։