Սիրայում վերջին օրվա ընթացքում բախումների հետևանքով զոհվել է 16 մարդ
«Ալ–Ջազիրա» հեռուսաընկերությունը հաղորդել է, որ Սիրիայի տարբեր բնակավայրերում վերջին օրվա ընթացքում արձանագրված անկարգությունների հետևանքով ամենաքիչը 16 մարդ է զոհվել։
Անվտանգության ուժերի և «Շաբիհա» կառավարական խմբավորումների կողմից Ռիթ գավառի Հարաստա շրջանում ցույցերը ճնշելն ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով։ Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով՝ Հոմս քաղաքում սպանվել է 4 քաղաքացի։ Նաև հաղորդվում է, որ անվտանգության ուժերի դիպուկահարների կրակոցներից զոհվել է երկու մարդ, մեկը՝ Հոմս քաղաքի Բաբա Ամրո թաղամասում, մյուսը՝ Ռաստան քաղաքում։
Սիրիայում արդեն ավելի քան կես տարի շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում և տարածվել ամբողջ երկրով մեկ։ Ինչպես հայտարարել է այցով Մոսկվայում գտնվող՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը, անկարգությունների ամբողջ ընթացքում զոհվել է 1400 մարդ, որոնց կեսը բանակի և անվտանգության ուժերն են։ Իսկ ՄԱԿ–ի տվյալներով՝ զոհվածների թիվը հասել է 2600–ի։
Սիրայում վերջին օրվա ընթացքում բախումների հետևանքով զոհվել է 16 մարդ