Քաղաքական

09.12.2022 15:52


ՔՊ-ականները մի քանի տարվա ընթացքում բավականին ունեցվածք են կուտակել. Խամոյան (տեսանյութ)

ՔՊ-ականները մի քանի տարվա ընթացքում բավականին ունեցվածք են կուտակել. Խամոյան (տեսանյութ)

ՔՊ–ականները մի քանի տարվա ընթացքում բավականին հարստացել են, բավական ունեցվածք են կուտակել։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նշենք, որ այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, և լրագրողները հետարքրքվեցին, թե որքանո՞վ է իշխանությունը պայքարում կոռուպցիայի դեմ։

«Այս իշխանությունները, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, պարբերաբար ելույթներով էր հանդես գալիս, հոդվածներ էր հրապարակում այս կամ այն պաշտոնյայի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ։ Բայց հիմա ստեղծվել է իրավիճակ, որ նրանք մի քանի տարվա ընթացքում բավական ունեցվածք են կուտակել, ինչն արձանագրելի է նրանց ներկայացրած հայտարարագրերով»,–ասաց Խամոյանը։
Նրա խոսքով` տրամաբանական հարց է առաջանում, թե ինչպես է նվազագույն աշխատավարձ ստացող անձը մի քանի տարվա ընթացքում դարձել առանձնատների ու մեքենաների տեր և ինչպես է մի քանի միլիոն հայտարարագրում։ Փոփոխությունը ՔՊ–ականների կյանքի վրա, ըստ նրա, ակնհայտ է։

Խամոյանը նշեց նաև, թե տարիներ առաջ Փաշինյանը քննադատում էր առանց մրցույթի տենդերների անցկացումից, իսկ հիմա դրա ավելի վատ արձանագրումներն ունենք։ Օրինակ, նույն տոնական զարդարանքն իրականացնելու համար մեկ անձից են գնում արել՝ պատճառաբանելով, որ ժամանակ չի եղել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը