Քաղաքական

09.12.2022 15:39

Ի վերջո, կարո՞ղ եք ժողովրդին ներկայացնել՝ որն է այդ 3-րդ տարբերակը. Ագնեսա Խամոյանը՝ ԱԽ քարտուղարին (տեսանյութ)

Ի վերջո, կարո՞ղ եք ժողովրդին ներկայացնել՝ որն է այդ 3-րդ տարբերակը. Ագնեսա Խամոյանը՝ ԱԽ քարտուղարին (տեսանյութ)

Բնականաբար այդ կառույցները պետք է լինեն վարչապետի ներքո գործող կառույցներ, և ինձ համար անհասկանալի է այսպիսիքննարկումները: Ազգային ժողովում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը. «ՊՊԾ-ն ԱԱԾ-ից հանելով և վարչապետին ենթակա մարմին դարձնելու մասով, և առաջիկայում արտաքին հետախուզական ծառայություն է ստեղծվելու, որը ևս վարչապետին ենթակա մարմին է դառնալու. ակնհայտորեն սուպերվարչապետկանա համակարգն է սրանով ուժեղացվում: Սուպերվարչապետական, որը քննարկում էր ձեր կուսակցության ղեկավարը»:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր Ադրբեջանին փոխանցված փաստաղթղթին. «Դուք նկարագրել եք ընթացքը Ադրբեջանի հետ բանակցությունների՝ այսպես կոչված և հայտարարել եք, որ Ադրբեջանը Հայաստանին էր տվել խաղաղության պայմանագրի տեքստը, հետո հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է, պատասխանը տվել է Ադրբեջանին, Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում, քննարկումից հետո Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը: Հիմա Հայաստանն աշխատում է և իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում, շուտով կփոխանցենք Ադրբեջանին: Այսինքն երկու-երեք տարբերակ սրբագրվել, գմխագրվել, փոխանցվել է և հարցս հետևյալն է՝ մինչև Ադրբեջանին փոխանցելը, ի վերջո, կարո՞ղ եք հայ ժողովրդին ներկայացնել՝ ինչի մասին է խոսքը խոսքը և որն է այդ 3-րդ տարբերակը»:

Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան, ԱԽ քարտուղարը նշեց. «Երևի ճիշտ չի լինի՝ այն անվանել 3 տարբերակ, ճիշտ կլինի ասել՝ խմբագրված տարբերակներ, որովհետև 3 տարբեր տարբերակ չէ, նույն տեքստի վրա աշխատել ենք: Եվ բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով չենք հրապարակել, բայց հայ ժողովրդին հայտնի է բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։