Լրահոս

24.04.2009 20:00


Բերնար Կուշները՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մասին

Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշները, ակնարկելով Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մասին ասել է, որ  Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը հնարավորություն է տալիս ցույց տալ աշխարհին, որ բարեկամական հարաբերությունների հաստատումն հնարավոր է երկխոսությամբ և բաց քայլերով։ Ըստ «Ռեգնում գործակալության»՝ Կուշները նշել է, որ հայ-թուրքական երկխսությունն անհրաժեշտություն է Հարավային Կովկասի անվտանգության և խաղաղության համար։

-Սա կարևոր տարածաշրջան է և Ֆրանսիայի ու Եվրամիության անհանգստությունն է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կբերի նաև տարածաշրջանի այլ խնդիրների կարգավորմանը,-հավելել է նա։ Այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա հայ–թուրքական հարաբերությունների լավացումը Թուրքիայի Եվրամիությանը անդամակցելու հարցի վրա՝ Կուշները կոնկրետ չի պատասխանել։

-Հարևանների հետ բարեկամական հարաբերությունները Եվրամիություն-Թուրքիա գործընթացի մայն մի մասն են,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը