Առաջարկում ենք դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն. Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության նախագահի առաջարկությամբ դեկտեմբերի 9-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը.
«Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է՝ դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»:
Այնուհետև խորհրդարանը լռության րոպեով հարգել է բոլոր պետություններում ցեղասպանության ենթարկված անմեղ զոհերի հիշատակը:
Հաջորդիվ խորհրդարանն անցել է օրակարգային միակ հարցի՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
Նախագծին, որը նախօրեին արժանացել էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը, 29 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք:

Աղբյուրը` tert.am