Քաղաքական

09.12.2022 12:22


«Կա՛մ վախեցնում են, կա՛մ ամրանում». Ներքին Հանդի վարչական ղեկավարը՝ ադրբեջանական կրակոցների մասին

«Կա՛մ վախեցնում են, կա՛մ ամրանում». Ներքին Հանդի վարչական ղեկավարը՝ ադրբեջանական կրակոցների մասին

Դեկտեմբերի 8-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ժամը 20:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներիցկրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով հայկական կողմը կորուստներ չի ունեցել։

168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ կրակոցների հետևանքով գյուղը վնասներ չի կրել, կրակոցներն ուղղված են եղել դեպի հայկական դիրքերը, միայն կրակոցների ձայներն են լսվել գյուղում։

«Կրակոցները դիրքերին է եղել, բայց դե, որ դիրքերին հասնում է, նույնն է, որ գյուղին հասնեն, իրար մոտ են։ Բայց փառք Աստծո, այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։

Վերջին շրջանում գյուղի ուղղությամբ այնքան են կրակում, որ կարելի է ասել՝ սովորական բան է դարձել, բայց այնպես էլ չէ, որ կրակեն ու անհանգստություն չլինի»,-նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Ներքին Հանդի գյուղապետի կարծիքով՝ թշնամին հավանաբար նման կրակոցներ արձակելով՝ մի քանի նպատակ է հետապնդում.

«Կա՛մ վախեցնում, կա՛մ ամրանում են, ի՞նչ իմանանք, թե ինչ է կատարվում իրենց դիրքերում»։

Այս խորագրի վերջին նյութերը