«Դիտահորը դրիմ». Փաշինյանի արածը հիշեցնում է իր սիրելի մանրապատումը
Փաշինյանի կառավարությունը շարունակում է իր «թափանցիկ» գործունեությունը: Մի քանի տասնյակից ավելի հարցերից զեկուցվող են լինում միայն մի քանիսը: Հետաքրքրական է նաև, թե ինչպես է գործադիր իշխանությունը ընտրում զեկուցվող հարցերի շրջանակը: Հիմնականում դրանք լինում են բյուջեի հատկացումներ, օրենսդրական փոփոխությունների նախագծեր, նախկին արատավոր երևույթներին առնչվող հարցեր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա ամեն հարցից հետո երկարաշունչ մեկնաբանություններ տալ, թե ինչ վատ էր առաջ և թե ինչ լավ է լինելու հետո՝ մոռանալով, թե ինչպես է հիմա:
Այսօրվա նիստը ևս բացառություն չէր: 41 հարցից զեկուցվող էր միայն երեքը: Նիստը տևեց 23 րոպե: Զեկուցվող հարցերից մեկը սուբվենցիոն ծրագրերի համար գումարի հատկացումն էր մարզերին: Կառավարությունը 16 բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց 1 մլրդ 272 մլն դրամ: Նախարարի ներկայացումից հետո Փաշինյանը 23 րոպե տևած նիստի գրեթե կեսը ծախսեց և մի քանի էջ կարդաց, թե ինչ են անելու այդ գումարով: Մասնավորապես փողոցներ են ասֆալտապատելու, դիտահորեր են կառուցելու, պուրակ, խաղահրապարակ:
Տեղեկացնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը բյուջեից ավելի քան 500 հազար դոլար (ավելի քան 200 միլիոն դրամ) է հատկացրել Փաշինյանի ընտանիքի համար 5 ամենագնաց ձեռք բերելու համար:
Դրանից առաջ էլ էլի մամուլը պարզել էր, որ կառավարության մեկ այլ որոշմամբ պետբյուջեից հատկացվել է 90 միլիոն դրամ Ալեն Սիմոնյանի համար մեքենա գնելու համար:
Վերջերս էլ պարզվեց, որ իշխանությունը ծախսել է այս տարվա համար նախատեսված գործուղումների ու ընդունելությունների գումարը, հատկացվեց ևս 210 միլիոն դրամ:
Այս բոլոր թվարկած որոշումները, որոնց ընդհանուր թիվը այսօրվա մարզերի հատկացումների համարյա կեսն է, արվել են կառավարության գաղտնի որոշումներով: Դե իհարկե, դժվար է մոռանալ նաև, թե ինչպես գաղտնի որոշմամբ կրկնակի բարձրացավ նախարարների աշխատավարձը:
Ի դեպ, կառավարությունը որդեգրել է նաև մեկ այլ քաղաքականություն՝ թաքցնել այս կամ այն ծախսին ուղղված գումարը, օրինակ Փաշինյանի սեմպտեմբերին ԱՄՆ կատարած այցի վրա ծախսված գումարի չափը չէին ասում՝ պատճառաբանելով, որ դա պետական գաղտնիք է: Իհարկե, մամուլը հետո պարզել էր դրա չափը՝ մոտ 93 միլիոն դրամ:
Սա հիշեցրեց Փաշինյանի սիրելի մանրապատումներից մեկը, որը նա հաճախ էր կրկնում՝ «լուսամուտը դրիմ»: Գումար է տալիս մարզերին, 10 րոպե խոսում դրա մասին, որ երբ հարցնեն ինչ է արել ձեր կառավարությունը, ասի՝ դիտահորը դրիմ:

Տաթև Միրզոյան
Աղբյուրը՝ yerevan.today