Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները սկսելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում․ թուրքական լրատվամիջոց
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքական «Hurrriyet» թերթը գրում է, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, որով թուրք և հայ պաշտոնյաները քննարկում են Ամանորից առաջ բեռնափոխադրումների մեկնարկը տալու, իսկ հետագայում՝ Ալիջանի սահմանային անցակետի բացման հարցերը։
«Բանակցություններին ծանոթ պաշտոնյաներն ասացին, որ բեռնափոխադրումները կարող են սկսվել մինչև այս տարվա վերջ՝ դեկտեմբերի 31-ը»,-գրում է թերթը։
Թերթը նշում է, որ մեկ այլ ասպեկտ, որը պաշտոնյաները քննարկում են, Ալիջան սահմանային անցակետի բացումն է, որը փակ է 1993 թվականի ապրիլից։ Նշվում է, որ հայ-թուրքական սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը շուրջ 30 տարի չգործարկվելու պատճառով վերանորոգման կարիք ունի:
«Կամրջի վերանորոգման շուրջ բանակցությունները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։ Կամուրջը պետք է վերանորոգվի»,-ասել են պաշտոնյաները՝ չհրապարակելով իրենց անունները։
Տեղեկությունը հայտնած թուրք պաշտոնյաները, սակայն, հաշվի առնելով եղանակային պայմանները՝ այս հարցում արագ արդյունք չեն ակնկալում։
«Սակայն պաշտոնյաները մոտ ապագայում արդյունք չեն ակնկալում, քանի որ ձնառատ եղանակը խոչընդոտ է շինարարական աշխատանքների համար»,-փոխանցում է թերթը։