Քաղաքական

22.09.2011 15:52


ԲՀԿ-ի հեռահար նպատակը հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգն է

ԲՀԿ-ի հեռահար նպատակը հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգն է

«Համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական ընտրական համակարգ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշել է, որ ՀՀԿ-ն երբևէ չի ասել, թե դեմ է հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին։ Պարզապես կարծում է, որ դեռևս դրա ժամանակը չէ: ՀՀԿ–ական պատգամավորը նկատել է նաև, որ ԱԺ նիստերից բացակայում են թե՛ մեծամասնական, և թե՛ համամասնական ընտրակարգերով ընտրված որոշ պատգամավորներ, և առաջիկա ընտրություններում ընտրողները նաև այս հարցի վրա պետք է ուշադրություն դարձնեն:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ այսօր հասարակությանը հուզող միակ խնդիրն ազատ և արդար ընտրությունների անցկացումն է, և էական չէ՝ դրանք կլինեն մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական ընտրակարգով։

ԲՀԿ-ի հեռահար նպատակը հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգն է, իսկ այսօր, ըստ Նաիրա Զոհրաբյանի, դա կարող է լինել ոչ արդարացված:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ կարծում է, որ հարյուրտոկոսանոց համամասնական համակարգը Հայաստանի համար այսօր անհրաժեշտություն է, իսկ դրա համար ընդամենը քաղաքական կամք է հարկավոր:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով էլ՝ մեծամասնական համակարգից իշխանությունը երբեք չի հրաժարվի, քանի որ այն վերարտադրության միջոցներից մեկն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը