Քաղաքական

08.12.2022 17:51


Զախարաովան Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին հարցը հասցեագրել է ՀՀ իշխանություններին (տեսանյութ)

Զախարաովան Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին հարցը հասցեագրել է ՀՀ իշխանություններին (տեսանյութ)

Դուք այդ հարցն ուղղե՞լ եք Հայաստանի իշխանություններին։ Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարցին հարցով պատասխանեց՝ մեկնաբանելով հարցն այն մասին, թե ինչու բանակցային գործընթացում անտեսվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հաշվի չի առնվում Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի կազմում բնակվելու ցանկություն չունենալը, թեեւ ինքնորոշման իրավունքը նշված է նաեւ Ալմա-Աթայի հռչակագրում եւ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ։ Լրագրողը հիշեցրեց նաեւ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմք է դառնալու 1991թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը եւ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, դրանով Հայաստանը ճանաչել է, որ ԼՂԻՄ-ն այն ժամանակ եղել է Ադրբեջանի կազմում, եւ դա, իբրեւ թե, հեշտացնում է Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հետագա աշխատանքը։ Լրագրողը նշեց, որ այնինչ Հայաստանի խորհրդարանը Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացրել է վերապահությամբ, որ դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, իսկ Լեռնային Ղարաբաղն ինքը դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ խորհրդային օրենսդրությանը համապատասխան եւ հռչակագրի ստորագրման ժամանակ Ադրբեջանի կազմում չէր։

«Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը մամուլի ասուլիսին շարադրեց բոլոր նյուանսները, բոլոր շեշտադրումները։ Ավելացնելու ոչինչ չկա։ Նույն ձեւակերպմամբ այս հարցը թող որեւէ մեկն ուղղի իշխանություններին, որպեսզի պարզ լինի պետության միասնական հանրային դիրքորոշումը։

Եվ այդ ժամանակ կկարողանանք հանրային բանավեճ վարել։ Մենք վերջին շրջանում տեսել ենք ինչ-որ բաների տարբեր մեկնաբանություններ, շատ տարբեր բացատրություններ։ Կցանկանայինք հասկանալ Երեւանի հիմնական պաշտոնական դիրքորոշումը»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը