Լրահոս

22.09.2011 15:47


Ամերիկյան սենատորն առաջարկում է ՄԱԿ–ին ֆինանսավորումից զրկել

Ամերիկյան սենատորն առաջարկում է ՄԱԿ–ին ֆինանսավորումից զրկել

ԱՄՆ Հանրապետական կուսակցության սենատոր Օրին Հեթչը առաջարկել է մի օրինագիծ, համաձայն որի Ամերիկան ՄԱԿ–ին ֆինանսավորումից կզրկի այն դեպքում, եթե վերջինս ճանաչի Պաղեստինի անկախությունը։ Եթե օրինագիծն ընդունվի, ապա ամերիկյան ընկերություններին ու կազմակերպություններին կարգելվի ֆինանսավորել ՄԱԿ–ին։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը։

Ըստ Հեթչի՝ Պաղեստինյան ինքնավարության կարգավիճակի փոփոխումը կհարվածի Իսրայելի անվտանգությանը, իսկ դա հակասում է ԱՄՆ–ի շահերին։

Սակայն չնայած այն հանգամանքին, որ Պաղեստինի անկախության դեմ է հանդես գալիս նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փորձագետները կասկածում են, թե օրինագիծը կընդունվի։

Այս խորագրի վերջին նյութերը