ՀՀ իշխանությունները պատրաստ են Արցախից ազատվել, Հայաստանը ծվեն-ծվեն անել, միայն թե իշխանավարությունն ավելի երկարի․ Մետաքսե Հակոբյան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Պետք է փաստել, որ իրականում բանակցային գործընթաց չկա, կա ընդամենը նման գործընթացի իմիտացիա: Այս կարծիքին է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որի խոսքով, կա զուտ պահանջողի և կատարողի դերակատարմամբ համագործակցություն, որտեղ պահանջողն ադրբեջանական կողմն է, կատարողը՝ հայաստանյան իշխանությունները: Մ. Հակոբյանը նշված հանգամանքով է պայմանավորում նաև ադրբեջանական վերջին սադրանքները:
«Այս ամենի արդյունքում, բնականաբար, ունենալու ենք նման պատկեր, որովհետև այդ ֆոնին պետք է ներկայացվի, թե իբր ինչ-որ բանակցությունների արդյունքում համաձայնությունների չեն գալիս, ինչն, ըստ իս, այդպես չէ: Պետք է հաջորդող դեպքերին զուգընթաց պարզապես չմոռանալ նախորդածը: Դեռ օգոստոսից ադրբեջանական կողմը խոսում էր այն մասին, որ Սյունիքի ճանապարհին պետք է միջանցքի կարգավիճակ տրվի: Իսկ պայմանը չկատարելու դեպքում Ադրբեջանը հոխորտում էր, որ Բերձորի միջանցքում մաքսակետ կդնի՝ այն իր կողմից վերահսկելի դարձնելով: Թեպետ նշվածն անգամ այս պարագայում է անհնար, որովհետև եթե տրված է միջանցքի սահմանումը, ապա վերահսկողությունը կատարում են ռուս խաղաղապահները՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Իսկ դեպքերին ավելի խոր նայելու պարագայում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցությունն ու պայմանավորվածությունն ակնհայտ է»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Մ. Հակոբյանը:
Հիշեցնելով Բերձորը, Աղավնոն և Սուսը հապճեպ հանձնելու մասին՝ նա հավելեց. «Այդ ժամանակ կար տպավորություն, թե ինչ-որ իրադարձություն պետք է տեղի ունենար, որն էլի կապված էր Սյունիքի ճանապարհի հետ՝ այդ «իրադարձությունը» փոքր-ինչ հետաձգելու համատեքստում: Հիմա ևս նույն իրավիճակն է: Ադրբեջանն իր հասարակությանը ներկայացնում է, թե իբրև Արցախի հարցը պատերազմով լուծված է, բայց իրենք լավ են հասկանում, որ այսօր Արցախի հարցը լուծված համարելը խնդիր է անգամ Արևմուտքի համար, որն Ադրբեջանի ջատագովն է ու հակված է դեպի Ադրբեջանը: Խնդիր է, որովհետև մենք, ի վերջո, դեռ 1991-ին իրացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը: Եթե Արևմուտքը Ադրբեջանի հետ պայմանավորվածության արդյունքում գնա այդ ճանապարհով, ապա աշխարհում քաոս կսկսվի, ու փոքրիկ Արցախը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ»:
Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանը գիտակցում է, որ Արցախի հարցը չի լուծել, ու այն դեռևս տասնամյակների հարց է. «Մյուս կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան հետ չեն կանգնում իրենց գլխավոր նպատակից. ուզում են հասնել նրան, որ Սյունիքի ճանապարհը միջանցքի կարգավիճակ ստանա, ինչին Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են գնալ, թեպետ դժվարանում են: Մտածում են, որ եթե հասարակությանը կարողացան համոզել, թե Արցախը տալու դեպքում հանգիստ են ապրելու, բարգավաճելու են, ապա այս պարագայում միգուցե խնդիր ունենան արդեն ՀՀ քաղաքացիների հետ: Դրա համար այսօր ուղղակի փորձում են երկարացնել իրենց իշխանության կյանքը: Յուրաքանչյուր օր իրենց անվտանգության, նյութական բարգավաճման լրացուցիչ երաշխիք է, ինչի համար ամեն ինչի են պատրաստ: Պատրաստ են Արցախից ազատվել, նաև Հայաստանը ծվեն-ծվեն անել, միայն թե իշխանավարությունն ավելի երկարի»:
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ երբևէ երաշխիքներ չեն եղել, որ Ադրբեջանը առաջին իսկ հնարավորության դեպքում, մեղմ ասած, սադրանքների չի գնա: «Բայց մինչև 2018 թվականը թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ իշխանությունները կարողացել են դիմակայել՝ բանակցային գործընթացում լինելով հայամետ, ուժեղ, ճկուն: 2018-ից հետո իրավիճակը փոխվեց: Նաև առաջ քաշվեց մի թեզ, ինչի հետևանքով առ այսօր դուրս չենք գալիս արհավիրքներից: Խոսքն այն մտքի մասին է, ըստ որի, «պետք է կայացվի այնպիսի որոշում, որն ընդունելի կլինի և՛ Ադրբեջանի, և՛ Արցախի ժողովուրդների համար»: Մեր դժբախտությունների շարանն սկսվեց այնտեղից, երբ որոշեցինք ունենալ թշնամու շահերը սպասարկող իշխանություններ, ինչը, մեծ հաշվով, չէին թաքցնում նման հայտարարություններով: Այսինքն, այսօր որքան էլ աշխարհեաշխարհ ման գանք, լինի Արևմուտք, թե այլ որևէ երկիր, միամտություն կլինի անվտանգային երաշխիքներ ակնկալելը. երբ կեցությունդ, ապագադ անվտանգային երաշխիքի հիմքի վրա ես դնում, լավագույն դեպքում գաղութի կարգավիճակ ես ունենալու: Հիմքը պետք է ինքնորոշման իրավունքի իրացման վրա լինի: Այդ՝ արդեն իսկ առկա փաստի վրա չպետք է ստվեր գցվի ու մոռացվի այնպես, ինչպես հիմա է արվում Հայաստանի իշխանությունների կողմից»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ ՀՀ իշխանությունները միջազգային հանրության առջև ու բանակցային սեղանին հենց այդ մոտեցումներով են հանդես գալիս:
«Այս դեպքում արդեն անվտանգության երաշխիքներ փնտրելը շոու է: Այսօր որևէ մեկը չի կարող տալ այդ երաշխիքները, նույնիսկ մեր դաշնակից Ռուսաստանը, որն իրոք անհնարինն է անում: Անհնարինը շատ դեպքերում հնարավոր է դարձնում այնքանով, որ մենք այսօր քիչ թե շատ փխրուն խաղաղության պայմաններում կարողանում ենք ապրել փոքրիկ Արցախում: Մնացած երկրներից գործուն քայլեր չենք տեսել: Քիչ թե շատ այդ առումով ակտիվ է Ֆրանսիան, որը գոնե դատապարտելու քաջություն է ունենում՝ ճիշտ ու տեղին բնորոշումներ տալով իրավիճակին: Երբ դեկտեմբերի 3-ին Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհը փակվեց, ասացինք, որ դա դեռևս նախերգանքն է, որ Ադրբեջանը դեռևս փորձարկում է անում, չափում է տված արդյունքը՝ հասկանալու, թե մինչև ուր կարող է գնալ հետագայում ավելի մեծ գործողություն անելու համար: Մարտին հայտարարեցինք, որ փական են դրել Արցախ մատակարարվող գազի խողովակների վրա: Հետո գազը բաց թողեցին, բայց նորից փակեցին՝ այդ անգամ ավելի դաժան ձևով: Այսինքն, ավելի մեծ թափով գործողության պետք է սպասել, եթե, իհարկե, մինչ այդ չպարզվի, որ նորից բանավոր պայմանավորվածություններ են եղել, Նիկոլ Փաշինյանն էլ դրանց արդյունքում կհայտարարի, թե «ստիպված է գնալ զիջումների ավելի կարևոր բաներ փրկելու համար»: Օրինակ՝ համաձայնության գան, որ այդ ճանապարհին պետք է վերահսկիչ կետ լինի, ինչն իրականում վերջը կլինի. այն կարող է խուճապի, արտագաղթի ու կամաց-կամաց հայաթափման պատճառ դառնալ, որի արդյունքում Ադրբեջանը բոլոր հարցերը հօգուտ իրեն կլուծի»,-եզրափակեց Մ. Հակոբյանը»: