Լրահոս

22.09.2011 15:11


Փորձագետ. «Շուտով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի շուրջը կծագեն նոր, ավելի վտանգավոր խնդիրներ, քան ղարաբաղյան հակամարտությունն է»

Փորձագետ. «Շուտով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի շուրջը կծագեն նոր, ավելի վտանգավոր խնդիրներ, քան ղարաբաղյան հակամարտությունն է»

Մոտակա ժամանակներս Հարավային Կովկասը կպառակտվի քաղաքական և ռազմական տեսանկյունից։ Վրաստանը կգնա դեպի Արևմուտք, իսկ Հայաստանն և Ադրբեջանը, մոռանալով նույնիսկ ղարաբաղյան հակամարտության մասին, ստիպված կլինեն հաշվի առնել այն աշխարհաքաղաքական գործոնները, որոնք կտարածվեն ամբողջ Հարավային Կովկասի պարագծով։ Նման կարծիք է հայտնել ռուսական քաղաքագետ և փորձագետ, Մարտավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը։

Տրոֆիմչուկի կարծիքով՝ այսօր տեղի են ունենում լուրջ աշխարհաքաղաքական գործընթացները, վերդասավորումներ, ինչն ազդեցույթունը կունենա հատկապես Հարավային Կովկասի վրա։

-Շուտով Ռուսաստանում, Ադրբեջանում ու Հայաստանում այնպիսի խնդիրներ կծագեն, որ նրանք կմոռանան անվերջ երկար ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Միջին պատմական հեռանկարի մեջ այս երկրներում ստեղծված խնդիրներն ավելի կարևոր կլինեն, քան Ղարաբաղի հարցը։ Այդ պատճառով էլ ես Հայաստանին, Ադրբեջանին ու Ռուսաստանին առաջարկում եմ հանդիպել ու քննարկել այս խնդիրները՝ հաշվի առնելով ապագա ռազմաքաղաքական համագործակցությունը,– հայտարարել է Տրոֆիմչուկը։

Այս խորագրի վերջին նյութերը