Քաղաքական

07.12.2022 19:14


Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը:

168.am-ը գրում է, որ դատավորի որոշմամբ՝ արգելվել է նիստը տեսաձայնագրել կամ ուղիղ հեռարձակել:

Նիստի ընթացքում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ:

Դատավորը հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ:

Վերադառնալով՝ դատարանը հրապարակել է վճիռը. միջնորդությունը մերժվել է, Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված:

Այս խորագրի վերջին նյութերը