Շիրակում ՔՊ-ականները տապալում են դպրոցների տնօրեննի ընտրությունները` փորձելով նշանակել սեփական կադրերին
Թե ինչ փութաջանությամբ է Շիրակի մարզի ՔՊ-ական վարչախումբը ազատվում ոչ ցանկալի տնօրեններից, «ազատագրում» դպրոցները և այլ հաստատությունները՝ կարելի է նախանձել։ Քանի որ Շիրակի մարզի «հեղափոխականները» զբաղված են ամեն սար ու ձոր իրենցով անելու գործընթացով, ուստի ժամանակ չունեն իրենց անմիջական պարտականությունները կատարելու համար։
Իշխանության ներկայացուցիչները` տիկին մարզպետի «քավորությամբ», կրկին ձախողում են մարզի մի քանի դպրոցի տնօրենների ընտրությունները։ Ամիսների ընթացքում մրցույթների միտումնավոր ձախողման պատճառը նույնն էր՝ Շիրակի մարզպետարանի ու համայնքապետարանների ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված են դպրոցի կառավարման խորհրդում, պարզապես չէին ներկայանում մրցույթներին։
Վերջին օրերին մարզային ՔՊ-ականները որոշել են այլ տարբերակով տապալել մրցույթները։ Կառավարման խորհրդի իշխանական ներկայացուցիչները, ովքեր դպրոցների հետ ընդհանրապես կապ չեն ունեցել, ներկայանում են մրցույթներին, և շատ ցինիկ ձևով դեմ են քվեարկում իրենց ոչ հաճո թեկնածուներին՝ պատճառաբանելով, թե իբր դպրոցի զարգացման ծրագիրը թերի է և անհեռանկար։
Ամիսներ շարունակ, մարզի մի քանի դպրոցներ տնօրեններ չունեին, իսկ հայտարարվող մրցույթների կայանալն դիտավորյալ տապալում էին մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները, որպեսզի գրանցված և իշխանությանը ոչ հարմար թեկնածուները չընտրվեին։ ՀՀՇ-ի ախտավոր կարգախոսը՝ «պոլի փետ լինի, մերը լինի»այսօր էլ այժմեական է ՔՊ-ական չինովնիկների համար։
Փաստացի, մարզային իշխանությունների նպատակն է տապալել մրցույթները մինչև 2023 թվականը, երբ օրենքի փոփոխությունից հետո կկարողանան տնօրեններ նշանակել իրենց հավատարմության երդում տված կադրերին։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղի դպրոցում մի քանի օր է դասադուլ էր, քա նի որ մարզպետարանն առանց պատճառաբանության մերժում է դպրոցի նախկին տնօրենի, այժմ էլ տնօրենի միակ թեկնածու, ՀՅԴ-ական Ադամ Մխիթարյանի ներկայացրած զարգացման ծրագիրը, ով, ի դեպ, դպրոցում տնօրեն է եղել 16 տարի։
Շիրակում ՔՊ-ականները տապալում են դպրոցների տնօրեննի ընտրությունները` փորձելով նշանակել սեփական կադրերին
Թե ինչ փութաջանությամբ է Շիրակի մարզի ՔՊ-ական վարչախումբը ազատվում ոչ ցանկալի տնօրեններից, «ազատագրում» դպրոցները և այլ հաստատությունները՝ կարելի է նախանձել։ Քանի որ Շիրակի մարզի «հեղափոխականները» զբաղված են ամեն սար ու ձոր իրենցով անելու գործընթացով, ուստի ժամանակ չունեն իրենց անմիջական պարտականությունները կատարելու համար։
Իշխանության ներկայացուցիչները` տիկին մարզպետի «քավորությամբ», կրկին ձախողում են մարզի մի քանի դպրոցի տնօրենների ընտրությունները։ Ամիսների ընթացքում մրցույթների միտումնավոր ձախողման պատճառը նույնն էր՝ Շիրակի մարզպետարանի ու համայնքապետարանների ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված են դպրոցի կառավարման խորհրդում, պարզապես չէին ներկայանում մրցույթներին։
Վերջին օրերին մարզային ՔՊ-ականները որոշել են այլ տարբերակով տապալել մրցույթները։ Կառավարման խորհրդի իշխանական ներկայացուցիչները, ովքեր դպրոցների հետ ընդհանրապես կապ չեն ունեցել, ներկայանում են մրցույթներին, և շատ ցինիկ ձևով դեմ են քվեարկում իրենց ոչ հաճո թեկնածուներին՝ պատճառաբանելով, թե իբր դպրոցի զարգացման ծրագիրը թերի է և անհեռանկար։
Ամիսներ շարունակ, մարզի մի քանի դպրոցներ տնօրեններ չունեին, իսկ հայտարարվող մրցույթների կայանալն դիտավորյալ տապալում էին մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները, որպեսզի գրանցված և իշխանությանը ոչ հարմար թեկնածուները չընտրվեին։ ՀՀՇ-ի ախտավոր կարգախոսը՝ «պոլի փետ լինի, մերը լինի» այսօր էլ այժմեական է ՔՊ-ական չինովնիկների համար։
Փաստացի, մարզային իշխանությունների նպատակն է տապալել մրցույթները մինչև 2023 թվականը, երբ օրենքի փոփոխությունից հետո կկարողանան տնօրեններ նշանակել իրենց հավատարմության երդում տված կադրերին։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղի դպրոցում մի քանի օր է դասադուլ էր, քա նի որ մարզպետարանն առանց պատճառաբանության մերժում է դպրոցի նախկին տնօրենի, այժմ էլ տնօրենի միակ թեկնածու, ՀՅԴ-ական Ադամ Մխիթարյանի ներկայացրած զարգացման ծրագիրը, ով, ի դեպ, դպրոցում տնօրեն է եղել 16 տարի։
Աղբյուրը՝ yerkir.am