Քաղաքական

06.12.2022 13:30


Փաշինյանն է այդ հուշումը տվել Ալիևին, որ՝ ինձ էլ լծակ տուր ժողովդին կարողանամ համոզեմ․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Փաշինյանն է այդ հուշումը տվել Ալիևին, որ՝ ինձ էլ լծակ տուր ժողովդին կարողանամ համոզեմ․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

«Փաշինյանն է այդ հուշումը տվել Ալիևին, որ՝ ինձ էլ լծակ տուր ժողովդին կարողանամ համոզեմ»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում, Լաչինի միջանցքի հետ կապված հարցին ի պատասխան, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժությունների՝ հայկական կողմի վրա ճնշում գործադրելու հնարավորությանը, պատգամավորը չբացառեց․ «Այդ զորավարժությունները նպատակ ունեն նորից ճնշումներ գործադրելու ․ անկասկած, և՛ քաղաքական հայտարարությունները Ադրբեջանի, և՛ զորավարժությունները, և՛ այս իշխանությունների կրավորական պահվածքն ու սխալ գնահատականը, որ կարծում են՝ զիջելով Արցախը կկարողանան փրկել Հայաստանը , բայց դա այդպես չէ, որովհետև Ադրբեջանի նպատակը միայն Արցախը չէ, նպատակն է նախ ևառաջ Սյունիքը, հետո՝ Հայաստանն ամբողջապես»,-նշում է պատգամավորը՝ հատկանշելով․ «Ճնշումները կմեծանան նաև Լաչինի միջանցքի հատվածում , ՀՀ իշխանությունները , երբ ստորագրեցն նոյեմբերի 9-ի այդ խայտառակ փաստաթուղթը, նոյեմբերի 12-ից պետք է արդեն սկսեին աշխատել Լաչինի նոր միջանցքի կառուցման ուղղությամբ , ոչ թե ձեռքերը ծալած երկու տարի նստեին ասեին՝ մեզ ոչ ոք ոչ մի բան չի ասել , չմոռանանք որ այդ ճանապարհը միայն ավտոմոբիլային ճանապարհ չէ , այլ այդ միջանցքով է անցնում գազամուղը, հոսանքագծերը , հեռախոսային և ինտերնետային մալուխները»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը