Կարծիք

06.12.2022 11:23


Զորավարժությունները կազմակերպվել են Թուրքիայի կողմից և կոորդինացվում են «ադրբեջանական օպերատիվ խմբի» հրամանատարության կողմից

Զորավարժությունները կազմակերպվել են Թուրքիայի կողմից և կոորդինացվում են «ադրբեջանական օպերատիվ խմբի» հրամանատարության կողմից

Եթե հիշում եք` 2021-ի սեպտեմբերին ինֆո հայտնվեց, որ Թուրքիան Ադրբեջանում հրամանատարական հատուկ խումբ է ստեղծել ( «ադրբեջանական օպերատիվ խումբ»), որը ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերը Ադրբեջանում..

Խոսվում էր, որ խմբում ընդգրկված են 4 թուրք գեներալներ, որոնց մեջ են` թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Բախտիյար Էրսայը (խմբի ավագ), Աբդուլլա Գաթըրչին և էնդեր Գյուները (խմբի հրամանատարության շտաբի պետ)...

Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժության կադրերից է..

«Կոմանդո» ստորաբաժանման զինծառայողի թևանշային գրված է «Azerbaycan Görev Grup Komutanlığı» (թուրք.` ադրբեջանական օպերատիվ խմբի հրամանատարություն):

Ակնհայտ երեւում է, որ զորավարժությունները կազմակերպվել են Թուրքիայի կողմից և կոորդինացվում են հենց նշված «ադրբեջանական օպերատիվ խմբի» հրամանատարության կողմից...

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը