Լրահոս

24.04.2009 19:23


Աբդուլա Գյուլ.«Թուրքիան հարաբերություններ չի ծավալի Հայաստանի հետ ի վնաս Ադրբեջանի»

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը և վարչապետ Էրդողանը հանդես են եկել հայտարարությամբ, որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում անհանգստանալու առիթ  չունի։ Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, Աբդուլա Գյուլը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկու  երկրների միջև ոչ մի չհասկացվածություն չկա։

-Տեղի ունեցող ամեն ինչ՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերից է բխում։ Եթե համաձայնության վավերացումը հաջող ընդունվի, ապա դա ի օգուտ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և ամբողջ Կովկասին կլինի,-նշել է Գյուլը։

Թուրքիայի նախագահը նաև ճշգրտել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախնական պայմանավորվածություն կա, ոչ թե ստորագրված փաստաթուղթ, և որ «Համաձայն Թուրքիայի օրենքի՝ համաձայնագիրը պետք է հաստատված լինի պառլամենտի կողմից»։ Էրդողանն էլ իր տեսակետն է հայտնել հարցի շուրջ.

-Մենք այնպիսի քայլեր չենք ձեռնարկի, որոնք կարող են վնաս պատճառել մեր եղբայրներին (ադրբեջանցիներին)։ Բացի նախնական պայմանավորվածությունից, ոչինչ ստորագրված չէ,- շեշտել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը