Այսօր մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված Հայատանի և Իրանի դեմ (տեսանյութ)
Զորավարժությունների աշխարհագրությունը հուշում է, որ առաջին հերթին այն ուղղված է Իրանի դեմ: Այն անցնում է Բաքվի մոտակայքի, Աստարայի, Ջեբրայիլի և Իմիշլիի շրջաններում։
Զորավարժությունների ձևն ու բովանդակությունը հուշում է, որ նրանց հիմնական թիրախը Իրանի զինված ուժերն են:
Օրինակ, ըստ զորավարժությունների սցենարի, զորքերը պիտի անցնեն գետը հակառակորդի թիկունք մտնելու համար: Ադրբեջանական լրատվամիջոցները նույնիսկ չեն էլ թաքցնում, որ այս զորավարժություններն ուղղված են առաջին հերթին Իրանի դեմ:
Բանն այն է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ բողոքել է, թե Իրանը Ադրբեջանի դեմ ռազմական մկաններ է ցույց տալիս: Ավելին, Իրանում վերջին իրադարձությունների մեջ այդ երկրի իշխանությունները մեղադրում էին նաև Բաքվին: Բանը հասել է նրան, որ Իրանի իսլամական պահապանների քարոզչական հոլովակներում սկսել են օգտագործել հետևյալ թեզը՝ «Սկզբից Բաքու հետո Երուսաղեմ»։ Հիշեցնենք, որ 1980 թվականի իրանա-իրաքյան պատերազմում, իրանական քարոզչամեքենայի հիմնական կարգախոսը հետևյալն էր՝ «Սկզբում Քերբալան հետո Երուսաղեմը»։ Ինչը նշանակում էր, որ իրանական զինված ուժերի գլխավոր թիրախը պիտի լիներ այն ժամանակվա Սադամ Հուսեյնի Իրաքը, որից հետո միայն Իրանի թիրախը պիտի լիներ Իսրայելը։
Ներկայիս իրանական քարոզչամեքենայի նոր կարգախոսը սարսափի մեջ է գցել Իլհամ Ալիևին: Ահա, թե ինչու՞ նա վերջին ժամանակներս մեսիջներ էր ուղարկում տարբեր երկրներ, որ Իրանը սպառնում է Ադրբեջանին:
Մինջդեռ, Իրանի սպառնալիքները սկզբում կապված էին Ադրբեջանի մտադրության հետ գրավել Հայաստանի հարավային մասը: Իրանի զինված ուժերըփն այդ իսկ պատճառով երկու զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի սահմանի մոտ: Հետո, երբ Ալիևը հետ կանգնեց Սյունիքի գրավման գաղափարից, իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության լիցքաթափում եղավ: Իսկ երբ Իրանում բռնկվեցին հակակառավարական ցույցերը, ադրբեջանական լրատվամիջոցները կրկին սկսեցին սադրիչ վերլուծություններով հանդես գալ: Հենց դրա համար էլ ի հայտ եկավ Իսլամական պահապանների հայտնի կարգախոսը: Դրանից հետո պաշտոնական Բաքուն սկսեց արտահայտել իր մտահոգությունները, որի պատճառով էլ Վաշինգտոնը հանդես եկավ Ադրբեջանին պաշտպանող հայտարարությամբ:
Եվ ահա, այսօր Ադրբեջան է մեկնել թուրքական բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը, որի կազմում են այդ երկի պաշտպանության նախարարը, թուրքակակն բանակի գլխավոր շտաբի պետը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ: Այս այցի առիթը համատեղ թուրք-ադրբեջանական զինավարժություններին հետևելն է: Մինջդեռ, բոլորին է հասկանալի, որ Թուրքիան որոշել է մկաններ ցույց տալ Իրանին վերջին իրադարձությունների կապակցությամբ:
Ակնհայտ է, եթե այս նյարդերի պատերազմում Իրանը պարտվի, ապա դրա հետևանքները կործանարար հետևանքներ կունենան նաև Հայաստանի համար:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ zham.am