Քաղաքական

04.12.2022 15:51


Չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայողը վիրահատվել է․ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայողը վիրահատվել է․ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Դեռևս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 3-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,-ասաց Թորոսյանը:

Պաշտպանության նախարարությունւ հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:

Այս խորագրի վերջին նյութերը