Երբ երկուշաբթի Արարատ Միրզոյանը աշխատանքի գնա, գուցե կարճ մեկնաբանություն անի, ավելին չենք սպասում. Մետաքսե Հակոբյան
Ադրբեջանցիները մի քանի ժամ փակելով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ցանկանում էին շոշափել միջազգային հանրության արձագանքը եւ ստուգել ռիսկերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Ադրբեջանի վերջնանպատակը ցույց տալն է, որ Արցախում լիարժեք տերն իրենք են եւ երբ ուզեն կարող են այդ կենսական նշանակության ճանապարհը փակել: Նրանք չափեցին ռիսկերը եւ շոշափելու են, թե ինչ արձագանք կա միջազգային հանրության եւ Հայաստանի իշխանության արձագանքը: Իրենք ճանապարհը փակելու համար շատ պարզունակ պատճառ բերեցին, սակայն իրենք նաեւ հետանդում էին արցախահայությանը ահաբեկելու, նրանց նկատմամբ հոգեբանական ճնշում իրականացնելու նպատակ: Իրենց նպատակները շատ ավելի խորքային են, բայց իրենց բնորոշ խորամանկությամբ իրենք ամեն ինչ փորձում են այլ ուղղությամբ տանել»,-նշեց Հակոբյանը:
Արցախի խորհրդարանի պատգամավորին չի զարմացրել այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց ադրբեջանական հերթական սադրանքին:
«Զարմանալի կլիներ, եթե արձագանքեին: Իրենք շատ վաղուց իրենց պահում են այնպես, կարծես, ոչ մի կապ չունեն Արցախի հետ: Եթե ուշադիր լինենք, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների գործելաոճերում շատ զուգահեռներ կան: Օրինակ այն, որ Ադրբեջանի հետ ուղիղ կերպով պետք է բանակցի հենց Արցախը: Սա է Հայաստանի իշխանության քաղաքականությունը: Լավագույն դեպքում միգուցե, երբ երկուշաբթի Արարատ Միրզոյանը աշխատանքի գնա, կարճ մեկնաբանություն անի կամ Նիկոլ Փաշինյանը իր ինքնահարցազրույցներից մեկի ժամանակ անդրադառնա, բայց հերթական անգամ մեղադրելով Արցախին: Այս իշխանությունից ավելին սպասել պետք չէ»,-ընդգծեց Մետաքսե Հակոբյանը: