Լրահոս

22.09.2011 10:29


Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցման աճուրդի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի 23–ին

Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցման աճուրդի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի 23–ին

Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցման աճուրդի արդյունքները դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին կայացած աճուրդին մասնակցել են մեկ ֆիզիկական անձ և երկու ՍՊԸ՝ «Անցում 1» և «Գետնանցում»։

Ստորգետնյա անցման տնտեսվարողներից տեղակացանք, որ աճուրդի արդյունքները պարզ կդառնան սեպտեմբերի 23–ին՝ ժամը 16։00–ին։

Հիշեցնենք, որ Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումն աճուրդի էր հանվել ըստ Երևանի քաղաքապետի որոշման։ Իրենց հերթին անցման տնտեսվարող սուբյեկտները նախագահականի առջև բողոքի գործողություն էին կազմակերպել՝ պահանջելով, որ սեփականաշնորհման իրավունքը հենց իրենց հանձնվի, թեկուզ նույն աճուրդի միջոցով։ Տեղեկացնենք նաև, որ լուրեր են պտտվում, թե Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է աճուրդում հաղթող ճանաչել իր մարդուն:։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը