«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները մոտ մեկ շաբաթ առաջ դիմել էին դատախազություն՝ միջնորդելով խափանման միջոցը փոխարինել անձնական երաշխավորությամբ։ Երաշխավոր է կանգնել ԱԺ 15 պատգամավոր` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գեւորգյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադեւոս Ավետիսյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Վարդեւանյանը: Երեկ պարզեցինք, որ դիմումը մերժվել է։ Էրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ ասաց նրա պաշտպան Զորայր Հարությունյանը։
Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ օժանդակել է դատավորին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։ 33-ամյա դատավորը, ըստ մեղադրանքի, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել՝ գրավով կալանքից ազատել է Ալեքսանյանի պաշտպանյալին՝ քրեական հեղինակություն Ֆազին։ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, մեղադրվում է ամիսներ առաջ Կենտրոն դատարանի բակում քրեականների ծեծկռտուքին մասնակցելու համար։ Ծեծի մյուս հերոսին՝ Չաղ Ռուստամին, որի անունը կապում են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, չկալանավորեցին։
Երեկ մի նորություն էլ իմացանք այս գործից։ Էրիկ Ալեքսանյանի կոլեգան, որի հետ նա աշխատում է նույն գրասենյակում՝ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը, ցանկացել է ներգավվել որպես պաշտպան, սակայն քննիչը մերժել է։ Թե ինչ պատճառաբանությամբ՝ Ղարագյոզյանը չի մանրամասնում․ «Ասում են, որ խոչընդոտող հանգամանք կա, ու ինձ չեն կարող ներգրավել։ Իսկ ես բողոքարկել եմ որոշումը, քանի որ համարում եմ, որ դա պաշտպանական իրավունքի խախտում է։ Օրենսդրությունը նրանց նման հնարավորություն չի ընձեռում։ Ցանկացած պատճառաբանություն չի կարող օրինաչափ դիտվել, օրենքն այդ մասով հստակ է՝ ասում է, որ եթե կա դիմում՝ ներգրավման, պետք է ներգրավվես։ Եթե հետագայում լինեն հանգամանքներ, որոնք վարույթից հեռացնելու հիմք են հանդիսանում, նոր կարող են հեռացնել ինձ, բայց ոչ թե մերժեն ներգրավումը»։
Ալեքսանյանի մեղադրանքը նա խայտառակություն է համարում․ «Գործ չկա։ Սա զգոնության ազդակ էր բոլոր փաստաբաններին, որ զգույշ լինեն, որ եթե Էրիկի հետեւից գալիս են, ձեր հետեւից կգան ու կգան»։ Փաստորեն, Էրիկ Ալեքսանյանին մեղադրում են այն բանի համար, որ նա իր պաշտպանյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացրել դատավորին։ Վերջինս էլ այդ միջնորդության հիման վրա կայացրել է «ակնհայտ անարդար դատական ակտ»։
Լիազորությունները չարաշահելուն օժանդակությունն ի՞նչ ձեւով է դրսեւորվել։ «Ասել են հետեւյալը՝ որ դատավորը ցանկացել է Ֆազին ազատել կալանքից, գրավ կիրառել, այսինքն՝ կայացնել անարդար դատական ակտ, բայց չի կարողացել, որովհետեւ այդ գործով իրեն մակագրված չի եղել որեւէ փաստաթուղթ։ Է․ Ալեքսանյանը ներկայացրել է միջնորդություն, որով վերացվել է խոչընդոտը, այսինքն՝ ստեղծել է նախապայման, որ դատարանը կարողանա այդ որոշումը կայացնել։ Էրիկ Ալեքսանյանի դերակատարումը դատավորին միջնորդություն ներկայացնելն է։ Եթե դատավորն ակնհայտ անարդարացի ակտ է կայացրել, Ալեքսանյանը դրա հետ ի՞նչ կապ ունի»,-ասում է պաշտպան Զորայր Հարությունյանը։ Գուցե կա ապացույց, որ նախապես դատավորն ու փաստաբանը պայմանավորվե՞լ են՝ միջնորդություն ներկայացնելու։ Փաստաբանը պատասխանեց․ «Խոսակցություններ կան, որոնք միանշանակ չեն, բայց եթե նույնիսկ պատկերացնենք, որ ինչ-որ մի ձեւով ապացուցվի, որ դատավորը փաստաբանին դիմել է, որ միջնորդի, անգամ այս պարագայում հանցակազմի մասին խոսելն աբսուրդ է։ Միջնորդություն ներկայացնելը փաստաբանի ուղիղ պարտավորությունն է, նրան ասել են, թե չեն ասել, որ դա անի, այդ գործողությունը նա, միեւնույն է, պետք է կատարի։ Եթե չկատարի, այդ ժամանակ նոր պետք է համապատասխան հետեւանքներ կամ վարույթ հարուցվի պարտականությունների ոչ պատշաճ կատարման տեսանկյունից»։ Ալեքսանյանի մեղադրանքն աբսուրդ է համարում նաեւ ՀՀ փաստաբանների պալատը, որը կալանքից 3 օր անց հայտարարեց, որ քրեական հետապնդումն իրականացվում է նրա մասնագիտական գործունեության շրջանակներում կատարած օրինական գործողությունների համար»։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել ՔԿՀ-ում․ 15 պատգամավորի երաշխավորությունը մերժվեց․ «Հրապարակ»