Ընդդիմությունն առաջարկում է զոհվածների ընտանիքներին նոր արտոնություններ տրամադրել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ անել՝ նոր երաշխիքներ սահմանել, այդ թվում՝ հիպոթեքային վարկի մարում, առողջապահական, կրթական, կոմունալ եւ այլ ծախսերի փոխհատուցում։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․
«Գործող օրենսդրությամբ սահմանված են որոշակի երաշխիքներ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:
Մասնավորապես, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով, զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են դրամական հատուցում, մի մասը՝ 10 մլն դրամ՝ միանվագ, իսկ մնացած մասը՝ ամսական հավասար վճարներով, 20 տարվա ընթացքում:
Համապատասխան երաշխիքներ եւ արտոնություններ են սահմանված նաեւ մի շարք այլ օրենքներով»։
Սակայն, ըստ ընդդիմադիր դաշինքի, վերոնշյալ արտոնություններն ու երաշխիքները չեն կրում ինստիտուցիոնալ բնույթ, արդյունքում շատերն ստիպված են լինում «բախել տարատեսակ դռներ», իսկ երբեմն էլ դրանք մնում են թղթի վրա։ Նախագիծը խորհրդարանում կներկայացնի 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը»։