Լրահոս

22.09.2011 10:03


Աբբասն ու Նեթանիահուն Օբամայի հետ հանդիպումից հետո հանդիպում են ունենալու Քլինթոնի հետ

Աբբասն ու Նեթանիահուն Օբամայի հետ հանդիպումից հետո հանդիպում են ունենալու Քլինթոնի հետ

«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Նյու–Յորքում բանակցություններ է վարելու Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանիահուի հետ։

Բանակցությունները տեղի են ունենալու Աբբասի և Նեթանիահուի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած հանդիպումից հետո։ Երկկողմանի հանդիպումների կազմակերպումը նպատակ ունի վերսկսելու Իսրայելի և Պաղեստինի միջև մոտ մեկ տարի առաջ դադարեցված խաղաղ բանակցությունները։

Ինչպես սպասվում է, սեպտեմպերի 23–ին պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը ՄԱԿ–ի անդամակցության հայտ է ներկայացնելու։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Պաղեստինին զգուշացնում են, որ պաղեստինցիների միակողմանի քայլերը կարող են միայն խարխլել բանակցությունների ընթացքը, այդ պատճառով էլ Վաշինգտոնն օգտագործելու է իր վետո իրավունքը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում այդ մտադրությունը կանխելու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը