Քաղաքական

01.12.2022 14:50


Ֆրանսիան և ԱՄՆ-ն «թաղել են» ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ հիմա փորձում են միջամտել Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդական ջանքերին. Լավրով

Ֆրանսիան և ԱՄՆ-ն «թաղել են» ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ հիմա փորձում են միջամտել Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդական ջանքերին. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում անդրադարձել է հարցին առ այն, թե ինչու ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ չի գործում և արդյոք դրա աշխատանքի վերականգնման հեռանկար կա:

Ըստ Լավրովի՝ պատասխանը շատ պարզ է. ԵԱՀԿ ՄԽ-ն ժամանակին ստեղծվել էր՝ միավորելու այն երկրները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ տարածաշրջանում և կարող էին ազդակներ ուղարկել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից և ՌԴ-ի միջնորդությամբ կրակի դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, երբ Մոսկվան սկսել է կողմերին աջակցել սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման և խաղաղության պայմ անագրի նախապատրաստման աշխատանքներում, նկատվել են մյուս խաղացողների՝ այդ գործընթացներին միջամտելու փորձերը:

«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարել է, որ ո՛չ մի տեղ, ո՛չ մի ձևաչափով չի աշխատելու ՌԴ-ի հետ: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ ՄԽ գործունեության ավարտի մասին: Այդ պատճառով, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են ՄԽ-ի մասին, մենք նրանց ասում ենք որ այդ հարցը պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք ասել են, որ այդ խումբ այլև հնարավոր չէ հավաքել, և, իհարկե, Ադրբեջանին, քանի որ առանց նրա մասնակցության որևէ միջնորդական ջանքեր անիմաստ են: Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և՛ ԵՄ-ն փորձում են, միջնորդական ջանքերի միջամտելու միջոցով, փոխհատուցել իրենց իսկ կողմից ՄԽ-ի թաղումը՝ սեփականաշնորհելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ռուսական կողմի մասնակցությամբ: Օրինակ՝ Բրյուսելում անցկացնում են սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստ»,-ասել է Լավրովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը