Դեռեւս 2012թ. ՌԴ-ն առաջարկություններով էր հանդես եկել, եւ դրանց ընդունման դեպքում ղարաբաղյան հիմնախնդիրը կփակվեր ընդմիշտ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Համենայն դեպս, այդ ժամանակ է ի հայտ եկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու հայեցակարգը։ Հայեցակարգը շատ պարզ էր. հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ հինգ ադրբեջանական շրջաններից՝ իրենց թողնելով երկու շրջան, որոնք Հայաստանը կապում են Ղարաբաղի հետ, իսկ այդ երկու շրջանների ճակատագիրը, իսկ դրանք ադրբեջանական են, ոչ ոք չի վիճարկում, բայց այդ երկու շրջանների ճակատագիրը, որոնք մնում են ադրբեջանական շրջաններ, կորոշվի ժամանակի ընթացքում, Ղարաբաղի կարգավիճակի սահմանմամբ։ Ահա այդ ժամանակ առաջին անգամ ի հայտ եկավ կարգավիճակի հարցը «հետո»-ին թողնելու հայեցակարգը։ Իսկ «հետո» ասելով հասկացվում էր հաջորդ սերունդը՝ պատկերավոր ասած։
Հետո 2020թ. աշնանը եղավ պատերազմ, այն կանգ առավ նախնական շփումների փուլում, երբ պատրաստվում էին եռակողմ հայտարարությունները, երեք եռակողմ գագաթաժողովները՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, երկուսը՝ Մոսկվայում, մեկը՝ Սոչիում։ Այն ժամանակ նույնպես խոսում էին այն մասին, որ պետք է ինչ-որ կերպ քաղաքական գործընթաց սկսել, եւ կար ըմբռնում, որ Ղարաբաղի կարգավիճակը կարելի է հետաձգել։ Եվ, ելնելով դրանից, Ռուսաստանը ձեւակերպեց խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվեց կողմերին, եւ այդ արտահայտությունը կար։
Եվ, ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է գրեթե ամեն ինչի աջակցել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրամշակվի։ Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին եւ հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիեւը եւ վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ եւ Ալմաթիի հռչակագրով։ Իսկ Ալմաթիի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է։ Եվ երբ ստորագրելով այս պայմանավորվածությունը՝ մեր հայ գործընկերները մեզ ասում են, թե թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկությունները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, դե, դուք էլ եք հասկանում, որ դա այնքան էլ բանակցություններ վարելու «օպերայից» չէ, այլ մի ուրիշ օպերայից»,-ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում անդրադարձել է հարցին առ այն, թե ինչու ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ չի գործում և արդյոք դրա աշխատանքի վերականգնման հեռանկար կա:
Ըստ Լավրովի՝ պատասխանը շատ պարզ է. ԵԱՀԿ ՄԽ-ն ժամանակին ստեղծվել էր՝ միավորելու այն երկրները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ տարածաշրջանում և կարող էին ազդակներ ուղարկել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին:
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից և ՌԴ-ի միջնորդությամբ կրակի դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, երբ Մոսկվան սկսել է կողմերին աջակցել սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման և խաղաղության պայմ անագրի նախապատրաստման աշխատանքներում, նկատվել են մյուս խաղացողների՝ այդ գործընթացներին միջամտելու փորձերը:
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարել է, որ ո՛չ մի տեղ, ո՛չ մի ձևաչափով չի աշխատելու ՌԴ-ի հետ: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ ՄԽ գործունեության ավարտի մասին: Այդ պատճառով, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են ՄԽ-ի մասին, մենք նրանց ասում ենք որ այդ հարցը պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք ասել են, որ այդ խումբ այլև հնարավոր չէ հավաքել, և, իհարկե, Ադրբեջանին, քանի որ առանց նրա մասնակցության որևէ միջնորդական ջանքեր անիմաստ են: Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և՛ ԵՄ-ն փորձում են, միջնորդական ջանքերի միջամտելու միջոցով, փոխհատուցել իրենց իսկ կողմից ՄԽ-ի թաղումը՝ սեփականաշնորհելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ռուսական կողմի մասնակցությամբ: Օրինակ՝ Բրյուսելում անցկացնում են սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստ»,-ասել է Լավրովը:
Հայաստանի իշխանությունները վերջերս ավելի շատ խոսում են Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին․ Լավրով (տեսանյութ)
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները վերջերս «ավելի շատ խոսում են Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»։
«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,-ասել է նա։
Աղբյուրը՝ tert.am
***
Դեռեւս 2012թ. ՌԴ-ն առաջարկություններով էր հանդես եկել, եւ դրանց ընդունման դեպքում ղարաբաղյան հիմնախնդիրը կփակվեր ընդմիշտ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Համենայն դեպս, այդ ժամանակ է ի հայտ եկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու հայեցակարգը։ Հայեցակարգը շատ պարզ էր. հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ հինգ ադրբեջանական շրջաններից՝ իրենց թողնելով երկու շրջան, որոնք Հայաստանը կապում են Ղարաբաղի հետ, իսկ այդ երկու շրջանների ճակատագիրը, իսկ դրանք ադրբեջանական են, ոչ ոք չի վիճարկում, բայց այդ երկու շրջանների ճակատագիրը, որոնք մնում են ադրբեջանական շրջաններ, կորոշվի ժամանակի ընթացքում, Ղարաբաղի կարգավիճակի սահմանմամբ։ Ահա այդ ժամանակ առաջին անգամ ի հայտ եկավ կարգավիճակի հարցը «հետո»-ին թողնելու հայեցակարգը։ Իսկ «հետո» ասելով հասկացվում էր հաջորդ սերունդը՝ պատկերավոր ասած։
Հետո 2020թ. աշնանը եղավ պատերազմ, այն կանգ առավ նախնական շփումների փուլում, երբ պատրաստվում էին եռակողմ հայտարարությունները, երեք եռակողմ գագաթաժողովները՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, երկուսը՝ Մոսկվայում, մեկը՝ Սոչիում։ Այն ժամանակ նույնպես խոսում էին այն մասին, որ պետք է ինչ-որ կերպ քաղաքական գործընթաց սկսել, եւ կար ըմբռնում, որ Ղարաբաղի կարգավիճակը կարելի է հետաձգել։ Եվ, ելնելով դրանից, Ռուսաստանը ձեւակերպեց խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվեց կողմերին, եւ այդ արտահայտությունը կար։
Եվ, ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է գրեթե ամեն ինչի աջակցել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրամշակվի։ Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին եւ հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիեւը եւ վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ եւ Ալմաթիի հռչակագրով։ Իսկ Ալմաթիի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է։ Եվ երբ ստորագրելով այս պայմանավորվածությունը՝ մեր հայ գործընկերները մեզ ասում են, թե թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկությունները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, դե, դուք էլ եք հասկանում, որ դա այնքան էլ բանակցություններ վարելու «օպերայից» չէ, այլ մի ուրիշ օպերայից»,-ասել է Լավրովը։
Աղբյուրը՝ news.am