Ո՞վ կստանձնի գլխավոր միջնորդի դերը. Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական մրցակցության թիրախում
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, բայց համանախագահ երկրները կամ հիմնական խաղացողները, այդ թվում՝ Եվրոպական միությունը ջանքեր են ներդնում, որպեսզի կողմերը բանակցեն իրենց օրակարգով ու իրենց առաջարկներով:
Նրա խոսքով, թեև այդ փաթեթները շատ փոքր դետալներով են տարբերվում միմյանցից, Արևմուտքը ցանկանում է, որպեսզի կողմերը բանակցեն Բրյուսելում, իսկ Ռուսաստանը՝ Մոսկվայում:
«Իրենք՝ կողմերը, ճոճանակի նման այս ու այն կողմ են նետվում, բարդ դիվանագիտական գործընթացներ են, որոնցից հերթականը Բրյուսելում կայանալիք հանդիպման չեղարկումն էր Մակրոնի մասնակցության պատճառով:
Ինձ համար հարց է մնում՝ ինչո՞ւ Վաշինգտոնում նախարարական հանդիպմանը Հայաստանը նոր առաջարկներով հանդես եկավ և ինչո՞ւ Բրյուսելում սպասվող հանդիպման այլ ձևաչափ առաջարկվեց:
Ակնհայտ է նաև այն, որ Վաշինգտոնը գոհ չէ գործընթացից, Բլինքենն արտահայտվեց, իսկ ԱՄՆ ներկայացուցիչն Ադրբեջանում նույն ուղերձը փոխանցեց կողմերին, այսինքն՝ գործընթացը փակուղում է հայտնվել, դեմ է առել պատին: Սրանք ընդհատակյա ու բարդ գործընթացներ են: Մոսկվան այս պահին հայտնվել է բանակցային առաջին պլանում, չկա շտապողականություն, քանի որ չկան նաև պատրանքներ, որ կողմերն ինչ-որ բանի հեշտ համաձայնելու են: Բայց անձամբ ՌԴ նախագահը զբաղվում է, բանակցում է, ինչպես տեսնում եք, ադրբեջանական կողմի հետ ինչ-որ հարցերի շուրջ, որոնց մասին կարելի է միայն ենթադրել: Բայց ապակայունացման տարրերով այս դիվանագիտական մրցակցությունը, առճակատումը շարունակվում է նաև Հարավային Կովկասում»,-ասաց նա: