Քաղաքական

02.12.2022 10:00

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Ադրբեջանին պատասխան հայտարարության ընդդիմության նախաձեռնությունը (տեսանյութ)

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Ադրբեջանին պատասխան հայտարարության ընդդիմության նախաձեռնությունը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ էր գումարել։ Քննարկվում էր դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը։ Առաջարկվում է ի պատասխան Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ընդունած հայտարարության Հայաստանի խորհրդարանի հայտարարություն–բանաձև ընդունել։ Այդ հայտարարության մեջ նշված են մեր անվտանգային կարմիր գծերը։

Ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Այս իշխանությունները «Արցախի Հանրապետություն», «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում», «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», «ՀՀ-ն դատապարտում է «Շուշիի հռչակագիրը»» ձևակերպումներից վախենում է, ինչպես սատանան՝ խունկից։ Մեր առաջարկած նախագծում կան այդ ձևակերպումները։ Մնացածը կերևա մի քանի օրից»։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։