Քաղաքական

30.11.2022 10:33


Նախկին ՀՀԿ-ականն ու նախկին ԲՀԿ-ականը՝ ՔՊ վարչության նախագահի տեղակալներ

Նախկին ՀՀԿ-ականն ու նախկին ԲՀԿ-ականը՝ ՔՊ վարչության նախագահի տեղակալներ

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։

Հիշեցնենք, որ Գևորգ Պապոյանը նախկինում եղել է ՀՀԿ անդամ, իսկ հեղափոխությունից հետո միանալով ՔՊ-ին՝ թաքցրել է ՀՀԿ անդամակցությունը, իսկ Վահագն Ալեքսանյանը, ըստ մամուլի հրապարակումների, եղել է ԲՀԿ-ական։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը