Վիկտոր Սողոմոնյան. «Wikileaks-ի հրապարակումները վերջին ատյանի ճշմարտություններ չեն»
«Zham.am»-ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ ՌոբերտՔոչարյանի գրասենյակի ղեկավար ՎիկտորՍողոմոնյանի հետ։ Օրերառաջ «Wikileaks» կայքիհրապարակումներիհետկապվածՎ. Սողոմոնյանը որոշպարզաբանումներ էր տվելտեղականլրատվամիջոցներիցմեկին: Կայքը հետաքրքվել է. «ԱյդհարցազրույցումԴուքասելէիք, թե «ընթերցելովմիքանիհրապարակումայդհանդիպումներիմասին, որոնցանձամբներկաեմեղել, նկատելեմմիշարքանճշտություններություրըմբռնումներ»: Ինչի՞մասինէխոսքը: Կարո՞ղեքմիքանիօրինակբերել»:
«Ես ընդամենը մեկ, բայց շատ խոսուն օրինակ կբերեմ, որն իրենից, թերևս ամենակոպիտ խեղաթյուրումն է ներկայացնում: Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը ներկայացնելիս դեսպան Յովանովիչը գրում է, թե Ռոբերտ. Քոչարյանը, խոսելով հայաստանյան կուսակցությունների` հայ-թուրքական արձանագրություններին հնարավոր արձագանքի մասին, իբր ասել է, թե “ Բարգավաճ Հայաստանը” մեկ մարդու կուսակցությունն է: Իրականում, (ես անձամբ ներկա եմ եղել այդ հանդիպմանը և արձանագրել այն), թվարկելով կուսակցությունները, նախագահ Քոչարյանը նման որակում է տվել բոլորովին այլ մի կուսակցության, որի քաղաքական կշիռը, ինչպես և ազդեցությունը քաղաքական դաշտում գրեթե զրոյական գործակից ունի: Կարծում եմ` հնարավոր է կռահել, թե որ կուսակցության մասին է խոսքը: Ինձ համար, սա իրոք, ամենացայտուն օրինակն է: Թե որն է այս թյուրըմբռնման պատճառը` դժվարանում եմ ասել: Գուցե այն, որ հանդիպումն ընթանում էր առանց թարգմանչի` զուգահեռաբար անգլերեն և ռուսերեն լեզուներով, և ամերիկյան կողմի արձանագրողը զրույցի որոշ հատվածներ պարզապես չի ըմբռնել, կամ բաց է թողել ընդհանրապես:
Այսպես, թե այնպես, կուզենայի կրկնել իմ նախորդ հարցազրույցի հիմնական միտքը. Wikileaks-ի հրապարակումները վերջին ատյանի ճշմարտություններ չեն. Դա ակնհայտ է»,–պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:
Վիկտոր Սողոմոնյան. «Wikileaks-ի հրապարակումները վերջին ատյանի ճշմարտություններ չեն»
«Zham.am»-ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ Օրեր առաջ «Wikileaks» կայքի հրապարակումների հետ կապված Վ. Սողոմոնյանը որոշ պարզաբանումներ էր տվել տեղական լրատվամիջոցներից մեկին: Կայքը հետաքրքվել է. «Այդ հարցազրույցում Դուք ասել էիք, թե «ընթերցելով մի քանի հրապարակում այդ հանդիպումների մասին, որոնց անձամբ ներկա եմ եղել, նկատել եմ մի շարք անճշտություններ ու թյուրըմբռնումներ»: Ինչի՞ մասին է խոսքը: Կարո՞ղ եք մի քանի օրինակ բերել»:

7or.am