Ռ. Սաֆրաստյանը՝ «ճանապարհային քարտեզի» կետերի մասին
Մեկնաբանելով թուրքական մամուլի հրապարակած «ճանապարհային քարտեզի» 5 հիմնական կետերը՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը«7օր»-ին ասել է, որ, իր կարծիքով, դա Թուրքիայի արտգործնախարարության կողմից իրավիճակն ապակայունացնելու նպատակով կացմակերպած հերթական արտահոսքն է։
«Ճանապարհային քարտեզ»-ում, ի թիվս 5 կետերի, նշված են նաև Հայաստանի կողմից՝ 1921թ. Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև Կարսի պայմանագրի ընդունման, ինչպես նաև պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կետերը։
Թուրքագետ Ռ. Սաֆրաստյանն ասել է, որ դա անարդարացի պայմանագիր է, քանի որ Հայաստանի վրա Խորհրդային Ռուսաստանի ճնշման արդյունքն էր և այդ պայմանագրի պատճառով մենք բավական շատ տարածքներ կորցրեցինք։
Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողովին, Ռ. Սաֆրաստյանն ասել է, թե պարզ չի՝ ի՞նչ պատմաբանների հանձնաժողովի մասին է խոսքը։
-Եթե խոսքը պատմաբանների հանձնաժողովի մասին է, որը պետք է ուսումնասիրի հայ-թուրքական հարաբերությունների պատմական տարբեր փուլերը, ես դա նորմալ եմ համարում, բայց եթե պետք է ուսումնասիրի եղե՞լ է, թե՞ չի եղել ցեղասպանություն, իմաստ չունի. դա պատմական, ընդունված փաստ է և մեկ անգամ ևս ինչ-որ հանձնաժողովով դա հաստատելը սխալ է,- ասել է թուրքագետը։
Ռ. Սաֆրաստյանը՝ «ճանապարհային քարտեզի» կետերի մասին
Մեկնաբանելով թուրքական մամուլի հրապարակած «ճանապարհային քարտեզի» 5 հիմնական կետերը՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «7օր»-ին ասել է, որ, իր կարծիքով, դա Թուրքիայի արտգործնախարարության կողմից իրավիճակն ապակայունացնելու նպատակով կացմակերպած հերթական արտահոսքն է։