«Ահուվախով ապրում ենք, որ ժամին ադրբեջանցիների քեֆը տալիս է, կրակում են»․ Կութի բնակիչ
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Կութ գյուղը լքած բնակիչները շուրջ 2 ամսվա բացակայությունից հետո վերադարձել են իրենց տները։
Զմրուխտ Գևորգյանը, որ թշնամու հարձակման պահին 3 երեխաների հետ հազիվ էր փախել Կութից և ժամանակավոր բնակություն էր հաստատել Ստեփանավանում, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շուտով 2 ամիսը կլրանա, ինչ վերադարձել են հայրենի գյուղ։
«Նոյեմբերի 5-ին երեխաներիս հետ վերադարձել եմ գյուղ։ Դե, Ստեփանավանում վարձով էինք ապրում, դժվարություններ կային, բացի այդ, երեխաներիս դպրոցի հարցն էր, 3-ն էլ դպրոցական են․․․»։
Կութեցի կնոջը հարցրեցինք, թե իրավիճակն ինչպե՞ս է գյուղում, արդյոք թշնամին նախկինի նման շարունակո՞ւմ է կրակոցներ արձակել․
«Իրավիճակից մի՛ խոսեք, ինչ եկել ենք գյուղ, երևի 2 օր է հանգիստ եղել։ Թուրքերն էլի նույն տեղում նստած նայում են գյուղին։ Ամեն օր կրակում են, որ ժամին իրենց քեֆը տալիս է, կրակում են, ուզում են ասեն՝ մենք էստեղ ենք, ձեզ լավ մի զգացեք։ Հատկապես երեկոյան ժամը 9-ից հետո կրակոցներն ակտիվանում են, ահուվախով ապրում ենք։ Չնայած էս իրավիճակին, ամբողջ գյուղի ժողովուրդը վերադարձել է, բացառությամբ մի երկու հոգու, նրանք էլ առողջական խնդիրներ ունեն, դե, սկոռին ուշ է հասնում, մինչև Վարդենիսից հասնի Կութ, մարդը կարող է մահանա։
Մի քանի օր առաջ ես վատացել էի, սկոռին կես ժամ ճանապարհ է եկել։ Ասացին՝ գիտե՞ք ինչ, որ վատանում եք, ցերեկով վատացեք, գիշերով խի՞ եք վատանում, գիշերով մենք վախենում ենք գանք հասնենք ստեղ, կարող է՝ թուրքերը մեր վրա կրակեն։ Հիմա պետք է նստենք, սպասենք, ցերեկը վատանանք, որ սկոռին վախենալով չգա․․․»։