Քաղաքական

28.11.2022 16:43

Անդրանիկ Թևանյան․ Ադրբեջանին չպատասխանելը կընկալվի համաձայնության կամ թուլության նշան (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ Ադրբեջանին չպատասխանելը կընկալվի համաձայնության կամ թուլության նշան (տեսանյութ)

«Հայաստանում խաղի կանոն է դարձել իշխանությունների կողմից, որ Ադրբեջանի հայտարարություններն անարձագանք են թողնվում»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով 44–օրյա պատերազմի կապակցությամբ Ադրբեջանի խորհրդարանի ընդունած հայտարարությանը, որին այդպես էլ ՀՀ իշխանությունների կողմից արձագանք չի եղել: Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը որոշել է դեկտեմբերի 2-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել և հանդես գալ պատասխան հայտարարությամբ:

«Հիշենք, թե ինչպես էր Ալիևն անձնական վիրավորանքներ հասցնում Փաշինյանին և մնում անպատասխան, Շուշիի հռչակագիրը, որն ընդունվեց 2021 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ու դրա վերաբերյալ մեր նախաձեռնությունը մերժվեց ՀՀ իշխանությունների կողմից՝ այն պատճառաբանությամբ, որ իրենք խաղաղության օրակարգ են ուզում, և իբր այն կարող է խանգարել: Եվ ժամանակը ցույց տվեց, որ դա սխալ էր, առնվազն միամտություն էր կամ միտումնավոր քաղաքականություն Ադրբեջանին սիրաշահելու համար:

Հիմա Ադրբեջանի խորհրդարանը հերթական հակահայկական հայտարարությունն է ընդունել, որտեղ նախ նենգափոխվել է Ղարաբաղյան հակամարտությունը և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր պատմական իրավական և այլ փաստերն են խեղաթյուրվել:

Հայաստանի հետ կրկին խոսել են ուլտիմատումների, շանտաժի, սպառնալիքի, պահանջների լեզվով, ներկայացվել են այնպիսի պահանջներ, որոնք սպառնալիք են մեր անվտանգությանը, օգտագործվել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ համար անընդունելի են, խոսել են նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից: Այս ամենն անպատասխան թողնելը նշանակում է առնվազն համաձայնության կամ վախի նշան»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։