ՀԱՊԿ-ն դեռևս 2020 թ. սեպտեմբերին Փաշինյանին զգուշացրել էր նախատեսվող պատերազմի մասին և առաջարկել զորավարժություն. Փաշինյանն անտեսել էր դա (լուսանկար)
2020 թվականի սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նամակ էր գրել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Նամակում մանրամասն նկարագրված էր մոտալուտ պատերազմի սցենարը, Հայաստանի ու ՀԱՊԿ ռազմավարական դիրքը, վերջին տարիների իրադարձությունները, անգամ հակառակորդի հնարավոր հարվածների ուղղություններն ու վեկտորները։
ՀԱՊԿ-ն առաջարկել է զորավարժություններ անցկացնել սեպտեմբերի 15-ին։ Այսինքն, այս զգուշացման լույսի ներքո ՀԱՊԿ-ն առաջարկել էր Հայաստանին զորավարժություններ անցկացնել, ինչը կանխարգելիչ նշանակություն կունենար Ադրբեջանի համար:
Փաշինյանն անտեսել է նամակը, ոչ մի քայլ չի արել և գաղտնի է պահել այն: Իսկ նամակից 26 օր անց պատերազմ սկսվեց։ Այս նամակի մասին հայտնի է դարձել միայն միայն պատերազմից որոշ ժամանակ անց` հայտնվելով ԶԼՄ-ներում:
Հետևաբար Նիկոլ Փաշինյանի կողմից օրեր առաջ ՀԱՊԿ հռչակագիրը մերժելը մեծ «հերոսություն» անվանելը կամ ՀԱՊԿ-ին քննադատելը անգործության համար, մեղմ ասած, սխալ է` հաշվի առնելով ակնհայտ փաստերը:
Հերթական անգամ փաստվում է, որ Փաշինյանը քաջատեղյակ էր մոտալուտ պատերազմի մասին, բայց որոշել էր չպատրաստվել դրան, որի հետևանքով հայկական երկու պետություններն ունեցան մարդկային հազարավոր զոհեր, հաշմանդամներ և տարածքային մեծ կորուստներ:
Բացի այդ, երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օգնությանը:
«Եթե մենք լայնորեն նայենք իրավիճակին կովկասյան տարածաշրջանում, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում… Բայց մյուս կողմից իրավիճակը շատ ծանր է, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Գրեթե ամեն օր կրակոցներ են լինում։ Ընդհանրապես, ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող միջոցառումների շարքը որպես օգնություն տարբեր են` և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելություն ուղարկել այս սահման, որը իրատեսորեն կգնահատի այնտեղ տիրող իրավիճակը. դրանք աջակցություն են գտել բոլոր պետություններից»,-ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Զասի խոսքով՝ միակ բանը, որին չի հաջողվել հասնել, «այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։
Նոյեմբերի 23-ին, ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով, հիմնական քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան՝ ընդգծելով, որ փաստաթուղթը բավականաչափ մշակված չէ։
Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չընդունելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի հրաժարում դաշնակցային պարտավորություններից, այլև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես կանաչ լույս ՀԱՊԿ-ի կողմից՝ Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար:

Աղբյուրը՝ yerkir.am