Քաղաքական

25.11.2022 15:19


Սահմանային խախտումներ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. թիրախում խաղաղ բնակչությունն է

Սահմանային խախտումներ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. թիրախում խաղաղ բնակչությունն է

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդում է, որ սահմանային խախտումներ են եղել Մարտունու և Մարտակերտի շրջաններում։

«Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:55-ին, Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչության ուղղությամբ՝ խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:

Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին»,-նշվում է հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը