Քաղաքական

24.11.2022 16:41

ՌԴ-ն կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Զախարովա

ՌԴ-ն կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Զախարովա

Ռուսաստանը կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման։ Ամենշաբաթյա ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կանոնավոր շփումներ է պահպանում երկու կողմերի հետ՝ ինչպես քաղաքական մակարդակում՝ ներառյալ պետությունների ղեկավարների, ԱԳՆ-ի հետ, այնպես էլ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի, ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության հարցով՝ զինված միջադեպերի կանխման նպատակով»։

«Մոսկվան ելնում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների, այդ թվում նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթաժողովի համաձայնությունների՝ ուժի չկիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի մասին դրույթների պարտադիր կատարման անհրաժեշտությունից», -նշել է նա։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։