ԱԺ նախագահը պիտի անձնական բժիշկ ունենա․ ԱԱԾ–ը նախագիծը խորհրդարանում է
Կառավարությունը նոյեմբերի 24-ին ընդունել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծն ու ուղարկել խորհրդարան, իսկ այդ նախագծով կարգավորվում է ԱԺ նախագահին առանձին բժիշկ տրամադրելու հարցը։
ԱԱԾ-ն նախագծի հիմնավորումներում նշել է. «Ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը։ Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշված է նախագծի հիմնավորումներում։
ԱԺ նախագահին առանձին բժշկով ապահովելու նախագիծ շրջանառվել էր այս տարվա ապրիլից։

Աղբյուրը` tert.am